481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ՀՀ դեսպանից կացության հատուկ կարգավիճակի անձնագիր ստացավ
15:44
02 Հոկտեմբերի 2008

Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը արգենտինացի հանրահայտ հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանին կացության հատուկ կարգավիճակի անձնագիր է շնորհել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից։  

Արարողությունը կայացել է անցած երկուշաբթի Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ։ Ներկայում հանրահայտ մարզիկը գտնվում է Երևանում, ուր նա ժամանել է չորեքշաբթի արգենտինացի ձեռնարկատեր, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի հրավերով, որը մի շարք տնտեսական նախագծեր է իրականցնում Հայաստանում։

Ընդունելության ժամանակ Կարմիրշալյանը նորանոր հաջողություններ մաղթեց հայազգի մարզիկին, որը թենիսիստների համաշխարհային դասակարգման ցուցակում ներկայում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Իր հերթին Նալբանդյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ պատմական հայրենիք կատարած այցի ընթացքում մտադիր է վարպետության դասընթաց անկացնել հայ թենիսիստների համար:

Ընդունելությանը ներկա էին Բուենոս Այրեսի սպորտի փոխնախարար Ֆրանսիսկո Իրարասավալը, Բուենոս Այրեսի քաղաքի խորհրդարանի տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ Անդրեա Մախյանը,  Բուենոս Այրես նահանգի Խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Սերխիո Նահապետյանը, Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, ազգային բարերարներ Էդուարդո Սեֆերյանը, Արմեն Էքսերջյանը, Արմեն Մեծատուրյանը, Արգենտինայում մեծ համբավ վայելող նշանավոր բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը, ճանաչված քաղաքական գործիչ և տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը, արգենտինահայ համայնքի այլ նշանավոր դեմքեր, համայնքային կառույցների ղեկավարներ: Ներկաների թվում էին նաև արգենտինյան խոշորագույն «Կլարին», «Նասիոն» և «Օլե» օրաթերթերի լրագրողները:

26-ամյա Նալբանդյանը Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատարն է և այժմ թենիսիստների համաշխարհային դասակարգման ցուցակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։ Նալբանդյանը թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից մի կորտում, որը սարքել էր իր հայ պապիկը։ Մարզիկի երակներում նաև գերմանացու արյուն է հոսում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:54
29 Մայիսի 2017
Հայ ջրացատկորդները` Գրան Պրիի» խաղարկության արծաթե մեդալակիր
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Մադրիդում:
12:54
29 Մայիսի 2017
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։
11:35
29 Մայիսի 2017
Մեսսի կրկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
13:48
28 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանը 2016/17թթ. մրցաշրջանի պաշտոնական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է 11 գոլի հեղինակ:
11:35
27 Մայիսի 2017
Մխիթարյանի գոլը` շաբաթվա լավագույնների թվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է շաբաթվա լավագույնների թվում։
21:01
26 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կիրականացնի առավելագույնը 4 տրանսֆեր
Ժոզե Մոուրինյուն արդեն ներկայացրել է տրանսֆերային ցուցակն ակումբի ղեկավարությանը:
20:25
26 Մայիսի 2017
Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրել 7 ֆուտբոլիստներ
Արթուր Պետրոսյանը հրապարակել է  Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները:
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։