485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին հայ ծանրամարտիկները 55 մեդալ են նվաճել. սպորտի նախարարություն
18:51
25 Սեպտեմբերի 2008

2008 թ.-ին հայ ծանրամարտիկներն ընդհանուր առմամբ 55 մեդալ են նվաճել տարբեր առաջնություններում, հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրայնը։ 

«Տարեսկզբից հայ ծանրամարտիկները մասնակցել են 5 մրցումների, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ամառային օլիմպիական խաղերին»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Փոխնախարարի խոսքերով, հայ ծանրամարտիկները բոլոր մրցումներից հայրենիք են վերադարձել մեդալներով։ 

Խաչատրյանը կարծում է, որ միջազգային մրցումներում հաջողություն ունենալու երաշխիքը Ֆեդերացիայի, Սպորտի նախարարության ու ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ ջանքերն են։

«Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից իմ առջև խնդիր էր դրված բարենպաստ պայմաններ ստեղծել տվյալ մարզաձևում սպորտսմենների մարզումների համար»,- նշեց նա։  

Խաչատրյանի բերած վիճակագրական տվյալների համաձայն, 2006 թ.-ին հայ ծանրորդները 47 մեդալ են նվաճել, իսկ 2007-ին՝ արդեն 49-ը։ 

Իր հերթին, օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը նշեց, որ ծանրամարտը Հայաստանի համար ավանդական և բավականին զարգացած մարզաձև է։ «Մենք միշտ մեր խոսքն ասում ենք միջազգային մրցումների ժամանակ»,- նշեց նա։

Նրա խոսքերով, հայ ծանրամարտիկների վերջին հաջողությունների կապակցությամբ հանրապետությունում աճել է տվյալ մարզաձևով զբաղվել ցանկացողների թիվը։

Միրզոյանն ավելացրեց, որ Հայաստանի մարզադպրոցներում ծանրամարտով զբաղվում է արդեն 38 աղջիկ։ «Շատ աղջիկներ Եվրոպայի չեմպիոնուհիներ, Մելինե Դալուզյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի հաջողություններով ոգեշնչված, նույնպես ուզում են ծանրամարտով զբաղվել ու կրկնել նրանց հաջողությունը»,- ասաց օլիմպիական չեմպիոնը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում:
20:57
11 Հունվարի 2017
Հայաստանի շախմատի առաջնությունը կմեկնարկի հինգշաբթի
Հայաստանի շախմատի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնության բացումը տեղի ունեցավ հինգշաբթի՝ հունվարի 11-ին: