482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ամփոփվել են լրագրողների շրջանում անցկացված սեղանի թենիսի մրցույթի արդյունքները
16:52
22 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ամփոփվել են հայ լրագրողների շրջանում սեղանի թենիսի մրցույթի արդյունքները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից։  

Տղամարդկանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց Արսեց Թամազյանը Հանրային հեռուստաընկերությունից, երկրորդ տեղը գրավեց Սամվել Ջինանյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից, երրորդը` Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնող Էդուարդ Քալանթարյանը:

Կանանց պայքարում հաղթեց Մարինե Կարապետյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Կարինե Աբելյանը և Էմմա Հակոբյանը, ովքեր ներկայացնում էին «Հայոց աշխարհ» օրաթերթը:

Սեղանի թենիսի մրցույթին մասնակցեցին նաև «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության թղթակիցներ Սաթի Սարգսյանն ու Էլեոնորա Արարատյանը, ում, ի դեպ, հաջողվեց անցնել մրցույթի առաջին կիսաեզրափակիչ։

Մրցաշարը, որն անցկացվեց «Հայաստան» մարզական միության շենքում, նվիրված էր Հայաստանի Հանրապետության՝ սեպտեմբերի 21-ին տոնվող անկախության օրվան։  

Միջոցառման անցկացման հիմնական նպատակը  հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն էր։ Մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել հաշմանդամության խնդրով զբաղվող 5 հասարակական կազմակերպությունների և 8 լրատվամիջոցների 30 ներկայացուցիչ:

Մրցաշարի կազմակերպիչը «Առաքելություն-Արևելք» միջազգային կազմակերպությունն էր՝ Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: