486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
IBF չեմպիոն Վիկ Դարչինյանը խոստացել է նոկաուտի ենթարկել Քրիստիան Միխարեսին ու Նոնիտո Դոներային
17:16
09 Սեպտեմբերի 2008

Առաջին գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը խոստացել է նոկաուտի ենթարկել նույն քաշային կարգում WBC և WBA չեմպիոն Քրիստիան Միխարեսին դեմ առ դեմ մենամարտում, որի կազմակերպման բանակցությունները ներկայում ընթանում են ամբողջ թափով, հաղորդում է allboxing.ru կայքը։    

Լու Դեբելլան (Միխարեսի փրոմոութերը) և Գերի Շոուն (Դարչինյանի փրոմոութերը) հայտնել են, որ իրենց խնամարկյալների միջև միավորող հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա մյուս տարի, քանի որ տվյալ պահին НВО և Showtime հիմնական հեռուստաալիքները բռնցքամարտի մենամարտերը հեռարձակելու համար ազատ ամսաթվերի պակասորդ ունեն, իսկ մինչ այդ բռնցքամարտիկներից երկուսն էլ մեկական հանդիպում կանցկացնեն։

Դարչինյանն ինքը բոլորովին չի կասկածում, որ կհաղթի Միխարեսին և հայտարարել է, որ սկզբում նրան նոկաուտի կենթարկի, իսկ հետո նաև Նոնիտո Դոներային, ով իր ողջ կարիերայի ընթացքում իրեն միակ պարտության մատնողն է եղել։  

«Միխարեսը լավ բռնցքամարտիկ է։ Նա ծեծել է Խորխե Արսեին, ում ես երկար ժամանակ հետապնդել եմ։ Բայց իմ հարվածի հզորությունը վերադարձել է, և այժմ ես ավելի քան երբևէ լավ եմ մենամարտում»,- ասել է նա։

Դարչինյանը հայտարարեց, որ նոկաուտի կենթարկի Միխարեսին, իսկ հետո ուզում է մատչ-ռևանշ (վճորոշ հանդիպում) անցկացնել Դոների հետ ու նրան նույնպես նոկաուտի ենթարկել։ 

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնունդով Հայաստանից է, 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի տակ։ Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ)։ Արժանացել է «Կատաղի ցուլ» անվանը։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անց է կացրել 32 մենամարտ և հաղթել 30-ում, որոնցից 24-ը՝ նոկաուտով։

27-ամյա մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հաշվին պրոֆեսիոնալ ռինգում 41 մարտ կա, որոնցից 36-ում նա հաղթանակ է տարել (15-ը նոկաուտով)։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:33
27 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայի միջազգային մրցաշարում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։