477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը կապահովի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման անվտանգությունը
15:18
29 Օգոստոսի 2008

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունն լիովին պատրաստ է ապահովել սեպտեմբերի 6-ին Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև Երևանում կայանալիք ֆուտբոլային հանդիպման անվտանգությունը, տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Հրազդան մարզադաշտում։

«Մենք կգործադրենք առավելագույն ջանքերը և 100 տոկոսով կապահովենք բոլոր քաղաքացիների և երկրպագուների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով», - հայտարարեց Օհանյանը ուրբաթ լրագրողներին։

Նա նշեց, որ այս անգամ կարգուկանոնի պահպանմանը կներգրավվեն ավելի շատ ուժեր, քան ընդհանրապես մարզական նման միջոցառումների ժամանակ։

«Մեզ մոտ ունեցած տեղեկատվության համաձայն՝ բացի ավիացիոն ուղուց, մեծ քանակությամբ երկրպագուներ Թուրքիայից Հայաստան կժամանեն նաև ավտոբուսներով։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա մենք պատրաստ կլինենք ապահովել նրանց գտնվելու վայրերը, տեղաշարժը քաղաքում և այլ հարցերը», - ասաց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ Ճանապարհային ոստիկանության գալիք աշխատանքի ժամանակացույցն արդեն ծրագրված է։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներից ոչ ոք, անկախ խաղի ելքից, չտուժի և կգործադրենք առավելագույն ջանք՝ կարգուկանոնի պահպանման և երկրպագուների միջև հնարավոր բախումները բացառելու համար», - ասաց Օհանյանը։

Հայաստան-Թուրքիա հանդիպումը սպասարկելու է Նորվեգիայից ժամանած մրցավարների խումբը՝ հայտնի մասնագետ Թոմաս Հենինգ Էվրեբեի գլխավորությամբ։

Ակնկալվում է, որ Թուրքիայից Երևան կժամանեն մեծ քանակությամբ երկրպագուներ։ Այս կապակցությամբ Հայաստանի կառավարությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը հանձնարերել է սեպտեմբերի 1-11-ը ծառայությունը կազմակերպել խստացված ռեժիմով։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ երկու երկրների թիմերի միջև ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու նպատակով։

Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն կապակցությամբ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-  
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
24 Սեպտեմբերի 2017
Արա Պողոսյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում նախօրեին մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
19:41
22 Սեպտեմբերի 2017
Հայտնի են FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները
FIFA–ն հրապարակել է 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆուտբոլիստների եռյակը:
17:45
22 Սեպտեմբերի 2017
Երազանքներն իրականանում են. Լևոն Արոնյանի հաղթանակի հույզերը կամ արմագեդոն` երջանիկ ավարտով (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է Շախմատի աշխարհի գավաթի վճռորոշ կիսաեզրափակչի տեսանյութը, որտեղ արմագեդոն պարտիայում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ  Վաշիե-Լագրավին։
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։