482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Շաբաթ օրը Կիրիլովը հատակին կհայտնվի. Դարչինյան
19:56
01 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Մինչև 52,2 կգ քաշային կարգում IBF տարբերակով աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը հայտարարել է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում կայանալիք մենամարտում նոկաուտի կենթարկի չեմպիոնի գոտի ունեցող ռուս Դմիտրի Կիրիլովին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով FightNews.com կայքին։

«Կիրիլովը երբեք նոկդաունի չի ենթարկվել։ Դե ինչ, շաբաթ օրը նա կիմանա, թե դա ինչ է,- հայտարարել է Դարչինյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում իր 29 հաղթանակներից 23-ը ժամկետից շուտ է նվաճել,- Ժողովուրդը գալիս է բռնցքամարտի նոկաուտներ տեսնելու համար։ Հենց դրա համար էլ ես այստեղ եմ եկել։ Ֆրեդի Ռոուչը (Կիրիլովի ամերիկացի մարզիչը) հայտարարել է, որ ես կանխատեսելի եմ։ Դե ուրեմն, թող կանխատեսի, որ ես նոկաուտի կենթարկեմ իր տղային»։   

Տվյալ պահին բռնցքամարտի աշխարհի միակ ռուս չեմպիոն Դմիտրի Կիրիլովի մարտն ավելի թեթևքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Վիկ Դարչինյանի հետ, ով ներկայացնում է Ավստրալիան, կկայանա շաբաթ օրը, օգոստոսի 2-ին Սիեթլի մոտակայքում գտնվող Տակոմա (ԱՄՆ) քաղաքում։   

29-ամյա Դմիտրի Կիրիլովը IBF չեմպիոնի տիտղոսը նվաճել է անցած տարվա հոկտեմբերին՝ Մոսկվայում հաղթելով ամերիկացի Խոսե Նավառոյին։ Այս տարվա փետրվարին Կիրիլովը ոչ-ոքի ավարտեց մեքսիկացի Սեսիլիո Սանտեսի հետ մենամարտը և պահպանեց տիտղոսը։  

32-ամյա Վիկ (Վախթանգ) Դարչինյանը 2004-2007 թթ.-ին IBF տիտղոսակիրն էր ամենաթեթև քաշային կարգում։ Ֆիլիպինցի Նոնիտո Դոներայի կողմից նոկաուտով անսպասելիորեն պարտություն կրելուց հետո նա հաջորդ քաշային կարգ անցավ, որտեղ տիտղոսային մենամարտի իրավունք վաստակեց։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
25 Մայիսի 2017
Ջորկաեֆը` Մխիթարյանին. «Այդ օրը դու ասացիր, որ մի օր դու նույնպես կնվաճես Գավաթը» (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Լեգենդար Յորի Ջորկաեֆը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Եվրոպա լիգայում տարած հաղթանակի առիթով:
12:49
25 Մայիսի 2017
Անդեր Էրերան գոլից առաջ Մխիթարյանին ասել է` գնա տուգանային, իսկ ինքը ապահովության համար վերադարձել է դաշտի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
12:31
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Եվրոպա լիգայում իր թիմի հաղթանակից հետո:
01:44
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «ՄՅու»-ի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
01:14
25 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմություն է կերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի գավաթի հանձնման արարողության ժամանակ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի դրոշն ուսերին։
00:50
25 Մայիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը»` Եվրոպա լիգայի գավաթակիր Պոգբայի և Մխիթարյանի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանի և Փոլ Պոգբայի գոլերի շնորհիվ։
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգա եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։
11:59
24 Մայիսի 2017
Sky Sports-ի փորձագետ. երբ Մխիթարյանի խաղը ստացվում է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա
Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին:
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: