478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրին դառնալու է Հայաստանի սպորտի կենտրոնը. վարչապետ
17:58
12 Հունիսի 2008

 Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը պետք է դառնա սպորտի կենտրոն՝ սա Շիրակի մարզի առաջնահերթություններից մեկն է լինելու, հինգշաբթի Գյումրիում հայտնեց ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության առաջին արտագնա նիստի ընթացքում։

«Հաշվի առնելով սպորտային հաջողությունները, որոնց հասել են գյումրեցիները, առաջնահերթություններից մեկը Գյումրին սպորտի կենտրոնի վերածելն է»,- «Նովոստի-Արմենիային» վարչապետի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը հերթական անգամ շնորհավորեց գյումրեցիներին՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին՝ հրաշալի հաղթանակի կապակցությամբ։

Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի անունից «ԳԱԶ-031» ավտոմեքենաներով պարգևատրեց Տիգրան Վ.Մարտիրոսյանին, Տիգրան Գ.Մարտիրոսյանին, Մելինո Դալուզյանին, Նազիկ Ավդալյանին և Արա Խաչատրյանին։

Հայ ծանրամարտիկները մեծ հաղթանակով վերադարձան Եվրոպայի առաջնությունից, որը տեղի ունեցավ 2008թ. ապրիլի 17-21-ը իտալական Լինյաո քաղաքում՝ նվաճելով 13 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Եվրոպայի կանանց առաջնությունում 63 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն է դարձել Նազիկ Ավդալյանը (մինչև 69 կգ), իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (մինչև 75կգ) փոքր ոսկե մեդալ էր նավճել «հրում» վարժությունում։ Տղամարդկանց թվում «Մեծ» ոսկե մեդալ են նվաճել Տիգրան Գ.Մարտիրոսյանը (69կգ քաշային կարգում), Տիգրան Վ.Մարտիրոսյանը (մինչև 84կգ), իսկ Արա Խաչատրյանը (մինչև 77 կգ) դարձել է առաջնության արծաթե մեդալակիրը։
 
Այսպիսով, հայ մարզիկները այս սպորտաձևից նվաճել են վեց օլիմպիական ուղեգիր. հինգը՝ տղամարդիկ, ևս մեկ անձնական ուղեգիր ստացել է Մելինե Դալուզյանը որպես միջազգային մրցաշարերին առավել ակտիվ հանդես եկած սպորտսմենուհի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
26 Հուլիսի 2017
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը ջախջախել է Մոլդովայի ընտրանուն
Բասկետբոլի պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի թիմին:
15:04
26 Հուլիսի 2017
Ըմբիշ Սարգիս Սարգսյանը` 23–րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր
Այս խաղերում Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։
13:07
26 Հուլիսի 2017
Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակիչ
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։
19:46
25 Հուլիսի 2017
Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»: