486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պեկինի Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կլինի
16:55
27 Մայիսի 2008

Պեկինի 29-րդ Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կկրի մարմնամարզիկ, սպորտային մարմնամարզության բազմակի չեմպիոն, «օղակների արքա» Ալբերտ Ազարյանը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հանրապետության երիտասարդության և սպորտի հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ավարտել է Օլիմպիադա-2008-ին հայ մարզիկների մասնակցությունն ապահովելու կազմակերպչական աշխատանքները։

«Արդեն մարզահագուստ է պատվիրված մեր օլիմպիական մարզիկների համար»,- ասաց նախարարը։

«Մեր մարզիկների համար տոնական մարզահագուստ կտրամադրի «Արևիկ» մոդելային գործակալությունը։ Հենց այս հագուստներով նրանք կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացմանը»,- ասաց նա։

Ընդ որում Գրիգորյանը տեղեկացրեց, որ Պեկինի ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի ավելի քան 20 հայ մարզիկ։

«Օրերս ավարտվեց հունահռոմական ըմբշամարտի վերջին որակավորման միջազգային մրցախաղը, որի արդյուքում մեր ըմբիշները կարողացան ևս երեք օլիմպիական ուղեգիր նվաճել»,- նշեց նախարարը։

Այսօրվա դրությամբ 23 մարզիկ օլիմպիական ուղեգրեր են նվաճել տարբեր սպորտաձևերում՝ ըմբշամարտ, հրաձգություն, ձյուդո, ծանրամարտ, բռնցքամարտ։

Դրանից բացի, Հայաստանը հնարավորություն ունի ավելացնել օլիմպիական ուղեգրերն այսպես ասած «սպիտակ քարտերի» հաշվին, որը տրվում է միջազգային սպորտային ֆեդերացիաների կողմից, մասնավորապես թեթև ատլետիկայից և լողից։

«Իհարկե, մենք հույսեր ենք կապում մեր մարզիկների հետ, սակայն ասել, թե որքան մեդալներ կլինեն, դեռ վաղ է, բայց մեր մարզիկները մարտական են տրամադրված»,- ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ ինչպես մարզիկների ֆիզիկական պատրաստվածության, այնպես էլ կազմակերպչական խնդիրների հետ կապված տարատեսակ խդիրների լուծման համար ստեղծվել է հատուկ հանրապետական շտաբ։

2008 թվականի Ամառային օլիմպական խաղերը կանցկացվեն Պեկինում օգոստոսին:-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին: