482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Սթար» ընկերությունը կհովանավորի Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը
14:30
30 Ապրիլի 2008

«Սթար» սուպերմարկետների ցանցը կհովանավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Համգործակցության պայմանագիրը ստորագրել են Հայրապետյանը և «Սթարի» գործագիր տնօրեն Վահան Քերոբյանը։ «Հայաստանի բարձրագույն լիգան կկոչվի «Սթար- Հայաստանի ազգային առաջնություն»,- ասաց ՀՖՖ նախագահը։ Հայրապետյանի խոսքերով, բացի բարձրագույն լիգայում համագործակցելուց, «Սթարը» կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկերը։

«ՀՖՖ-ի և «Սթարի» համագործակցությունը ուղղված է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը»,- նկատեց նա։ ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստին «Սթար» ընկերության կողմից տրամադրված գումարը կբաժանվի ֆուտբոլային ակումբների միջև։

Ընդ որում նա հրաժարվեց ասել պայմանագրի գումարի չափը՝ ասելով, որ դա առևտրային գաղտնիք է։ Քերոբյանն իր հերթին նշեց, որ «Սթարի» համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի ֆուտբոլին։

«Ֆուտբոլն ամենահայտնի և ամենատարածված սպորտաձևն է, և մենք ուրախ ենք, որ մեր անունը կներկայացվի առաջնությանը»,- ասաց նա։ Քերոբյանը չբացառեց, որ հետագայում «Սթարը» կհովանավորի նաև այլ սպորտաձևերի առաջնությունը։

Հայաստանի ֆուտբոլի 17-րդ ազգային առաջնությունը բարձրագույն լիգայում մեկնարկեց ապրիլի 6-ին։ Վերջին՝ 28-րդ փուլը, տեղի կունենա նոյեմբերի 15-ին։ Առաջնությանը մասնակցում է  ութ հայկական ակումբ՝ «Փյունիկը», «Բանանցը», «Միկան», «Արարատը», «Գանձասարը», «Շիրակը», «Ուլիսսը» և «Կիլիկիան»։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
11:23
19 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «կարիճի» համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել «ՄՅու»–ում խաղաշրջանի լավագույն գոլի համար։
10:50
16 Մայիսի 2017
3 հայ հարձակվողներ հրավիրվել են ՌԴ հոկեյի հավաքական
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական թիմը Վալերի Բրագինի ղեկավարությամբ կողմնորշվել է Սոչիի հավաքի մասնակիցների վերաբերյալ:
12:54
15 Մայիսի 2017
Համացանցում հայտնվել է ըմբիշ Միհրան Հարությունյանի պաշտոնական պրոմո–տեսանյութը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո–2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հրապարակել է իր նոր պաշտոնական պրոմո–տեսանյութը։
13:37
14 Մայիսի 2017
Լինգարդը ՄՅՈւ-ի ամենաուրախ խաղացող է համարում Մխիթարյանին, Հենրիխը համակարծիք է նրա հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» հաղորդաշարին:
14:07
13 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: