484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում
14:21
30 Ապրիլի 2008

2010 աշխարհի առաջնության  ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հայաստանը և Թուրքիան եվրոպական գոտու միևնույն խմբում են։ Հավաքականների միջև առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։

«Այժմ «Հրազդան» մարզադաշտում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում և սեպտեմբերին մարզադաշտը պատրաստ կլինի հանդիպման համար», - ասաց նա։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հինգերրոդ խմբում են Հայաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Էստոնիայի հավաքականները։ Եվրոպական գոտու ընտրական փուլին կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։

Նրանք կբաժանվեն ինը խմբի (ութ խումբ վեցական թիմով և մեկ խումբ՝ ներառելով հինգ հավաքական)։ Եզրափակիչ փուլ ուղղակիորեն կանցնեն խմբերի հաղթողները։

Երկրորդ տեղը զբաղեցրած ութ թիմերը կբաժանվեն զույգերի և երկու հանդիպումների (սեփական դաշտում և արտագնա խաղում) արդյունքներով կխաղարկեն աշխարհի առաջնության մնացած չորսը ուղեգրերը։ ՀԱՀ-ում կայանալիք 2010 աշխարհի առաջնությանը եվրոպական գոտին կներկայացնեն 13 հավաքականներ։

Երևանի «Հրազդան» մարզադաշտը Հայաստանի ամենախոշոր մարզադաշտն է և կարող է տեղավորել մինչև 80 հազ. հանդիսատես։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում: