486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի կունենա Fed Cup թենիսի կանանց թիմային առաջնությունը
19:07
21 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Fed Cup կանանց թենիսի ոչ պաշտոնական թիմային առաջնությունը Երևանում կանցկացվի ապրիլի 22-27-ը՝ Եվրոաֆրիկյան տարածաշրջանի երրորդ ենթախմբում, երկուշաբթի հաղորդեց հանրապետության թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը։

«Հայ մարզասերների համար առաջնության այս մի քանի օրերը իսկական տոն կլինեն»,- ասաց Փամբուկյանը՝ լրագրողներին, Երևանում։

Միաժամանակ, նա նշեց, որ նման կարգի առաջնություն Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենալու։

Փամբուկյանի խոսքով, Թենիսի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ Երևանը դարձել է կանանց առաջնության անցկացման վայր։

Ֆեդերացիայի նախագահն ավելացրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը չի մասնակցել Fed Cup առաջնությանը, քանի որ չուներ նման մակարդակի սպորտսմեններ։ «Այս տարի մեզ մոտ արդեն ձևավորվել է լուրջ թիմ, ունենք անգամ պահեստային խաղացողներ»,- ասաց Փամբուկյանը։

Իր հերթին, առաջնության գլխավոր դատավոր իտալացի Ռոբերտո Ռանիերին նշեց պատրաստվածության բարձր մակարդակի, ինչպես նաև առաջնությունն անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման մասին։

Նա ներկայացրեց առաջնության որոշ տեխնիկական մանրամասներ։ Ռանիերիի խոսքով, յուրաքանչյուր թիմ կանցկացնի երկուական անհատական հանդիպում և մեկ հանդիպում՝ զույգերով։

«Մրցաշարի ավարտից հետո լավագույն երկու թիմերը դուրս կգան Եվրոաֆրիկյան տարածաշրջանի երկրորդ ենթախմբի խաղերին մասնակցելու»,- ավելացրեց նա։

Առաջիկա առաջնությունում ելույթ կունենան 11 երկրների հավաքականներ, այդ թվում՝ Հայաստանի, Իսլանդիայի, Նովեգիայի, Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Մարոկոյի, Լատվիայի, Մոլդովայի, Չերնոգորիայի, Զիմբաբվեի և Մավրիկիոսի հավաքականները։

Հայաստանը առաջնությունում ներկայացնելու են Լյուդմիլա Նիկոյանը, Աննա Մովսիսյանը և Տաթևիկ Եդիգարյանը։ Հայաստանի թիմի ավագը Գայանե Մովսիսյանն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների:
13:33
17 Փետրվարի 2017
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
15:20
16 Փետրվարի 2017
Ալեքսիս Օհանյանի «աստղային» հարսնացուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում
Սերենա Ուիլյամսը, նկարահանվել է Sports Illustrated–ի հատուկ թողարկման անկեղծ ֆոտոշարքում:
20:31
14 Փետրվարի 2017
Nike-ը ներկայացրել է Յանա Եգորյանի հաջողության պատմությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Nike աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի հաջողության պատմությունը։
19:14
13 Փետրվարի 2017
Մխիթարյան. ես փորձում եմ օրինակ դառնալ Հայաստանի համար
Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին:
15:18
13 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շփվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շփվել է ակումբի Inside United պաշտոնական ամսագրի ընթերցողների հետ։