480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հասել է դրական արդյունքների 2006-2008 թթ.-ին
12:09
07 Ապրիլի 2008

2006-2008 թթ.-ին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՀԲՖ) հասել է դրական արդյունքների, ասել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։

«Երկու տարվա ընթացքում մենք իրագործել ենք մի շարք ծրագրեր և իրականացրել ենք մեծ աշխատանք, որի արդյունքներն արդեն տեսանելի են», - շաբաթ օրը Երևանում ասել է Ռոստոմյանը՝ ներկայացնելով ֆեդերացիայի երկու տարվա գործունեության զեկույցը։

Այս համատեքստում Ռոստոմյանը նշել է ՀԲՖ-ի՝ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) հետ կապերի հաստատումը։

«FIBA-ի ֆինանսավորման շնորհիվ՝ մեր բասկետբոլիստները կարող են մասնակցել միջազգային մրցաշարերին», - ավելացրել է Ռոստոմյանը։

Բացի դրանից, երկկողմ համագործակցության շրջանակներում վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը ստացել է շուրջ 1500 բասկետբոլի գնդակներ։

Միաժամանակ Ռոստոմյանն ավելացրել է, որ մոտ օրերս ֆեդերացիան կստանա գնդակների նոր մասնաբաժին։ «Այնքան էլ ուշ չէր, երբ մարզերի սպորտային դպրոցներում երեխաները բասկետբոլի գնդակի փոխարեն մարզվում էին ֆուտբոլի գնդակներով։ Այսօր նման խնդիր արդեն չկա», - ասել է նա։

Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ 1700 գնդակներ ստանալուց հետո՝ այդ խնդիրը լուծված կլինի։

Բացի դրանից, նրա խոսքերով, 2007 թ.-ին ստեղծվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝www.basket.am։

Ռոստոմյանն ավելացրել է, որ երկու տարվա ընթացքում ֆեդերացիան աշխատել է երկու հիմնական ուղղություններով՝ ամրապնդում և զարգացում։

«Մենք փորձել ենք ամրապնդել բասկետբոլի այն կենտրոնները, որոնք գործում են Հայաստանում, ինչպես նաև բացել նորերը», - ավելացրել է Ռոստոմյանը։

Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ բասկետբոլով զբաղվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։
23:05
16 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը դարձավ Norway Chess գերմրցաշարի հաղթող
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
17:22
14 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որոնք են «Մանչեսթեր Յունայթեդում» իր խփած երկու ամենասիրելի գոլերը (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլիստը UNICEF–ի կազմակերպած առցանց ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:  
12:13
13 Հունիսի 2017
Հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի անունը
Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի անունը։
21:09
12 Հունիսի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց ռուս Վլադիմիր Կրամնիկին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը: