478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը մեծ առավելությամբ պահպանում է առաջատարի իր դիրքերը «Ամբեր-2008» շախմատի մրցաշարում
11:02
26 Մարտի 2008

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մոտ գտնվող մրցակցից 2,5 միավոր առավելությամբ վստահորեն պահպանում է առաջատարի իր դիրքերը Նիցցայում (Ֆրանսիա) անցկացվող «Ամբեր-2008» շախմատի միջազգային 17-րդ մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին տեղի ունեցած իններորդ փուլում Արոնյանը 2։0 հաշվով «կույր» և «արագ» հանդիպումների ժամանակ հաղթանակ է տարել ռուս Ալեքսանրդ Մորոզևիչի նկատմամբ։

Արդյունքում՝ հանդիպումների ինը օրերից հետո 12,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հայ գրոսմայստերը՝ 2,5 միավորով առաջ անցնելով մոտ գտնվող մրցակիցներից՝ ռուս Վլադիմիր Կրամնիկից, հունգարացի Պետեր Լեկոյից և նորվեգացի Մագնուս Կառլսենից։

9,5-ական միավորով 5-6 տեղերը կիսում են բուլղարացի Վեսելին Տոպալովը և ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, նվազագույն տարբերությամբ նրանց է հետևում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)։

8,5 միավորով ութերորդ տեղում է Մորոզևիչը, 8 միավորով իններորդ տեղում է Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), այնուհետև 7,5 և 7 միավորներով նրանց են հետևում Լյուկ Վան Վելինը (Հոլանդիա) և Բորիս Գելֆանդը (Իսրայել), իսկ 6,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։

Ամբեր-2008» 17-րդ միջագային շախմատի մրցաշարն անցկացվում է Նիցցայում (Ֆրանսիա)՝ 2008 թ. մարտի 15-27-ը՝ երկու շրջանով։

Յուրաքանչյուր փուլում հեղինակավոր առաջնության մասնակիցները ունենում են մեկական հանդիպում՝ մեկ «արագ» և մեկ «կույր»՝ կարճացված վերահսկմամբ (25 րոպե + 10 վայրկյան արված յուրաքանչյուր քայլի համար)՝ խաղաքարերի տարբեր գույներով յուրաքանչյուր փուլում անցկացնելով երկու հանդիպում։

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազ. եվրո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։
20:30
11 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» թարմացնում է կազմը (ՖՈՏՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ են սպասվում։
14:51
10 Հուլիսի 2017
Եվրոպական ակումբները պայքարում են նոր Հենրիխ Մխիթարյանի համար
Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է եվրոպական ակումբների սկաուտների ուշադրությունը։