486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Պեկինը պատրաստ է ընդունել 2008-Օլիմպիադան. Ռուսսպորտ
12:51
24 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանի մայրաքաղաքը պատրաստ է XXIX Ամառային օլիմպիադայի անցկացմանը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ֆիզիկական դաստիարակության և սպորտի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կորոլը։

Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանի տարածքում անցկացվող օլիմպիական խաղերը կսկսվեն Պեկինում՝ օգոստոսի 8-ին։

«Ես համոզմունքով ասում եմ, որ Պեկինը պատրաստ է Օլիմպիադայի անցկացմանը», - ասել է Կորոլը։

Ռուսաստանի սպորտի գերատեսչության ներկայացուցչի խոսքերով, «չկա ոչ մի կասկած», որ Չինաստանը պատրաստ է խաղերին։

Ռուսսպորտի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա դրությամբ ռուսական կողմը «ամբողջովին գիտակցում է, թե ինչպես են անցկացվելու Օլիմպիական խաղերը Պեկինում»։

Նա ընդգծել է, որ Չինաստանը տիրապետում է «ամենալավ և առավել ժամանակակից» ենթակառուցվածքով՝ Օլիմպիական խաղերի անցկացման համար։

Ինչպես պատմել է Կորոլը, օբյեկտների կառուցման ժամանակ «օգտագործվել են ամենաժամանակակից տեխնոլոգիաները»։

«Բոլոր օբյեկտները բավականին հետաքրքիր են, սակայն ամենաշատը մեզ դուր եկավ «Ջրային ակումբ» ջրային մարզաձևի դղյակը», - նշել է ռուս փորձագետը։ Մասնավորապես, նրա խոսքերով, «Ջրային ակումբ» ջրային մարզաձևի դղյակում ջրի մաքրումը իրականացվելու է օզոնացման միջոցով։ «Այդպիսով, ջրի մեջ չեն ընկնի ոչ մի տեսակի ռեակտիվներ», - պատմել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների:
13:33
17 Փետրվարի 2017
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
15:20
16 Փետրվարի 2017
Ալեքսիս Օհանյանի «աստղային» հարսնացուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում
Սերենա Ուիլյամսը, նկարահանվել է Sports Illustrated–ի հատուկ թողարկման անկեղծ ֆոտոշարքում:
20:31
14 Փետրվարի 2017
Nike-ը ներկայացրել է Յանա Եգորյանի հաջողության պատմությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Nike աշխարհահռչակ ապրանքանիշը ներկայացրել է սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի հաջողության պատմությունը։