480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Ամբեր 2008» շախմատի մրցաշարի ութերորդ փուլից հետո՝ Լևոն Արոնյանը ամրապնդել է առաջատարի իր դիրքերը
11:53
24 Մարտի 2008

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ամրապնդել է առաջատարի իր դիրքերը՝ Ֆրանսիայում անցկացվող «Ամբերի 2008» շախմատի հեղինակավոր 17-րդ մրցաշարի ութերորդ փուլից հետո։

 Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Արոնյանը «կույր» հանդիպման ժամանակ հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի նկատմամբ և ոչ-ոքի է խաղացել «արագ» հանդիպման ժամանակ։

Այսպիսով, ընդհանուր հաշվարկով մրցաշարի աղյուսակը 10,5 միավորով արդեն երեք փուլ անընդմեջ գլխավորում է Արոնյանը, մեկ միավոր տարբերությամբ նրան է հետևում նորվեգացի շախմատիստի Մագնուս Կառլսենը։

Հունգարացի Պետեր Լեկոն ունի 9 միավոր, նվազագույն տարբերությամբ նրան են հետևում Անանդը, ռուսներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզևիչը և բուլղարացի Վեսելին Տոպալովը։

Խաղի ութ օրերից հետո ուկրաինացի Վասիլի Իվանչուկը հավաքել է 8 միավոր, նրա հայրենակից Սերգեյ Կարյակինը՝ 7 միավոր, իսկ մրցաշարի աղյուսակը 6-ական միավորով եզրափակում են ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը, հոլանդացի Լյուկ Վան Վելինը և իսրայելացի Բորիս Գելֆանդը։

«Ամբեր-2008» 17-րդ միջագային շախմատի մրցաշարն անցկացվում է Նիցցայում (Ֆրանսիա)՝ 2008 թ. մարտի 15-27-ը՝ երկու շրջանով։

Յուրաքանչյուր փուլում հեղինակավոր առաջնության մասնակիցները ունենում են մեկական հանդիպում՝ մեկ «արագ» և մեկ «կույր»։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազ. եվրո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։