484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ամբեր» շախմատի մրցաշարի չորրորդ փուլից հետո Լևոն Արոնյանը կրկին առաջատարների եռյակում է
11:57
19 Մարտի 2008

Նիցցայում ընթացող «Ամբեր-2008» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ փուլի արդյունքներով՝ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և բուլղարացի Վեսելին Տոպալովը կիսում են առաջին-երրորդ տեղերը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Արոնյանը «կույր» հանդիպման ժամանակ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ, իսկ «արագ» հանդիպման ժամանակ հաղթանակ է տարել նրա նկատմամբ։

Չորս փուլերից հետո Արոնյանը, Իվանչուկը և Տոպալովը ունեն 5-ական միավոր, նվազագույն տարբերությամբ նրանց է հետևում աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը։

Չորսական միավորով Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Կառլսենը կիսում են հինգից յոթերորդ տեղերը։ Կես միավոր պակաս ունեն ուկրաինացի Սերգեյ Կարյակինը, Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Լյուկ Վան Վելինը (Նիդեռլանդներ)։

Երեքական միավորով առաջնության աղյուսակը եզրափակում են Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան) և Բորիս Գելֆանդը (Իսրայել)։

Մարտի 19-ին ազատ օր է, հինգերորդ փուլը տեղի կունենա մարտի 20-ին։

«Ամբեր-2008» 17-րդ միջագային շախմատի մրցաշարն  անցկացվում է Նիցցայում (Ֆրանսիա)՝ 2008 թ. մարտի 15-27-ը՝ երկու շրջանով։

Յուրաքանչյուր փուլում հեղինակավոր առաջնության մասնակիցները ունենում են մեկական հանդիպում՝ մեկ «արագ» և մեկ «կույր»։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազ. եվրո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին:
15:31
18 Մարտի 2017
Մխիթարյանը կախարդ է. երկրպագուների արձագանքը
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են 28-ամյա ֆուտբոլիստի խաղից։
13:23
18 Մարտի 2017
Լևոն Ջուլֆալակյան. բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին
Հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս վատացել է Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը։
21:00
17 Մարտի 2017
Հայաստանը կմասնակցի «Շարժա մասթերս» շախմատի խոշոր մրցաշարին
Մարտի 23-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում կմեկնարկի միջազգային խոշոր մրցաշար «Շարժա մասթերսը»։
18:30
17 Մարտի 2017
Հայտնի է Ղազախստանի հետ խաղում Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
Մարտի-26-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
16:41
17 Մարտի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ–ի կենտրոնական գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։
15:38
15 Մարտի 2017
MEN. Մխիթարյանը պարտավոր է լինել «Ռոստովի» hետ հանդիպման մեկնարկային կազմում
Manchester Evening News-ը նշել է 4 ֆուտբոլիստի անուն, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչ`ի «Ռոստովի» հետ պատասխան խաղում: