487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանի ամեն ինչ, որպեզի հավաքականն անցնի 2010թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
16:41
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանի ամեն ինչ, որպեզի հավաքականն անցնի 2010թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Մեր հավաքականի առջև խնդիր է դրված՝ նվաճել 2010թ. Աշխարհի առաջնության ուղեգիր։ Նոր մարզչի հետ միասին մենք պետք է  ամեն ինչ անենք, որպեսզի մեր թիմը եզրափակիչ անցնի»,-ասաց նա։

Իր հերթին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն  Յան Պաուլսենը նշեց, որ ՖԻՖԱ-ի նախընտրական փուլի ենթախումբը բավականին «հետաքրքիր և բարդ է»։

«Այնտեղ ներգրավված է Եվրոպայի ուժեղագույն թիմերից երկուսը՝ Իսպանիայի և Թուրքիայի հավաքականները, ընդ որում վերջինը 7-8 տարի շարունակ լավ խաղ է ցույց տալիս։ Բելգիայի ֆուտբոլիստները, որոնց հետ մենք արդեն խաղացել ենք, ևս բավականին ուժեղ են»,-ասաց նա։

Նա նշեց, որ հայկական հավաքականը լավ արդյունքներ է ցուցադրել ԵՎՐՈ-2008-ի նախընտրական փուլի վերջին խաղերում։

«Ես չեմ կարող ասել, որ մենք 2010թ. Աշխարհի առաջնության ֆավորիտն ենք, բայց կգա այն օրը, երբ մենք կհաղթենք։ Մենք պետք է մեծ գործ կատարենք, և համատեղ ջանքերով մենք կարող ենք մեծ արդյունքների հասնել»,-ասաց Պոուլսենը։

Եվրոպական տարածաշրջանի հինգերորդ խմբում Հայաստանից բացի ներգրավված են հետևյալ երկրների հավաքականները. Իսպանիա, Թուրքիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա։ Աշխարհի գավաթի նախընտրական փուլին կմասանկցեն նաև եվրոպական 53 երկրների հավաքականներ։ Նրանք կբաժանվեն 9 խմբի (ութ խումբ վեցական թիմերով և և մեկ խումբ հինգ հավաքականներով)։ Եզրափակիչ կանցնեն խմբերի հաղթողները։

Երկրորդ տեղը նվաճած ութ թիմեր, կբաժանվեն զույգերի և երկու խաղերի արդյունքներով՝ տանը և արտագնա, կխաղարկեն աշխարհի առաջնության մնացած 4 ուղեգրերը։ Եվրոպա մայրցամաքը 2010թ. ՀԱՀ-ում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնությանը կներկայացնեն 13 թիմեր։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
10 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ կադրեր է հրապարակել իր մասին պատմող նոր ֆիլմից, որը եթեր կհեռարձակվի այս հինգշաբթի։
17:49
10 Նոյեմբերի 2017
ՀՖՖ–ն կտրականապես հերքում է Բելառուսի հավաքականի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունները
Նախօրեին Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով ջախջախել է բելառուսներին Երևանում կայացած ընկերական հանդիպման ընթացքում։
20:06
09 Նոյեմբերի 2017
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու նկատմամբ
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում։
15:25
09 Նոյեմբերի 2017
Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Հենրիխ Մխիթարյանին. Independent
Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին։
20:19
08 Նոյեմբերի 2017
Անահիտ Ալոյանը` Հայաստանի սուսերամարտի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
Պատանի Անահիտ Ալոյանը երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուսերամարտի առաջնության ոսկե մեդալը:
14:56
08 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստան–Բելառուս հանդիպման և իր ներկայիս մարզավիճակի մասին
Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ներկայիս մարզավիճակի և գալիք հանդիպումներից իր սպասելիքների մասին:
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։