477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը Corus Chess 2008 շախմատային առաջնության 9-րդ փուլից հետո կրկին առաջատար դիրքերում է
12:07
23 Հունվարի 2008

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Corus Chess 2008 շախմատային առաջնության 9-րդ փուլից հետո, 5,5 միավորով կիսում է 1-2 տեղերը Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, 9-րդ փուլում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պավել Էլյանովի (Ուկրաինա) հետ։

Առաջնության աղյուսակում 5-ական միավորով 3-6 տեղերը կիսում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Թայմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վիշվանատան Անանդը (Հնդկաստան), Մաքյլ Ադամսը (Անգլիա)։

10-րդ փուլում Արոնյանը կխաղա Ադամսի, Վան Վելին Կառլսենի, Ռաջաբովը Տոպալովի, Անանդը Լեկոյի, Կրամնիկը Գելֆանդի, Մամեդյարովը Պոլգարի և Էլյանովը Իվանչուկի հետ։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջնության այս պահի հաղթողն է։

Վեյկ ան Զեեում (Նիդեռլանդներ) տեղի ունեցող Corus Chess 2008 շախմատի միջազգային առաջնությունն անց է կացվում 2008 թ.-ի հունվարի 11-27-ը։

Corus Chess 2008-ը անցկացվում է երեք խմբով, շրջանակային համակարգով, 14 շախմատիստների մասնակցությամբ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
24 Սեպտեմբերի 2017
Արա Պողոսյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Պրիշտինայում նախօրեին մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը:
19:41
22 Սեպտեմբերի 2017
Հայտնի են FIFA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդները
FIFA–ն հրապարակել է 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆուտբոլիստների եռյակը:
17:45
22 Սեպտեմբերի 2017
Երազանքներն իրականանում են. Լևոն Արոնյանի հաղթանակի հույզերը կամ արմագեդոն` երջանիկ ավարտով (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է Շախմատի աշխարհի գավաթի վճռորոշ կիսաեզրափակչի տեսանյութը, որտեղ արմագեդոն պարտիայում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ  Վաշիե-Լագրավին։
14:13
22 Սեպտեմբերի 2017
Ռուսաստանի գավաթ. Մոսկվայի «Արարատ»–ը դուրս մնաց պայքարից
«ԲՄԱ-Խաբարովսկի» հետ երեկ կայացած խաղում Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բաց թողեց երկու գնդակ և 1:2 հաշվով պարտություն կրեց։
23:04
21 Սեպտեմբերի 2017
 Լևոն Արոնյանը, տանելով փայլուն հաղթանակ, դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ
Լևոն Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին մինչև վերջ և հասան արմագեդոնին, որտեղ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։
11:03
21 Սեպտեմբերի 2017
Թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հերոս (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջին տարվա ընթացքում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» հենարանը:
18:47
20 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի եզրափակչում է. ամեն ինչ կորոշի թայ–բրեյքը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։