485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Չեխիայում մեկնարկում է «Տուր դե Սկի» դահուկային մրցարշավը
12:37
28 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Չեխիայի Նովե Մեստո վայրում մեկնարկում է պատմության մեջ երկրորդ «Տուր դե Սկի» դահուկային մրցարշավի ամանորյա սերիան։

 Մրցարշավի 10 օրերի ընթացքում կխաղարկվի մրցանակների 16 փաթեթ՝ 8-ական տղամարդկանց և կանանց համար։ Դահուկորդներին կտրվի միայն երկու ազատ օր՝ դեկտեմբերի 31-ը և հունվարի 3-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեկտեմբերի 28-ին Նովե Մեստոյում սերիան կսկսվի «դասական» նախաբանով (3 կմ՝ կանանց մոտ և 4,5 կմ՝ տղամարդկանց), իսկ հաջորդ օրը տեղի կունենան  հետապնդման մրցարշավները։ «Տուրի» չեխական փուլը կավարտվի դեկտեմբերի 30-ին Պրահայում կայանալիք սպրինտերական մրցարշավներով։

 2008 թ.-ի առաջին օրը դահուկորդները կրկին կվերադառնան Նովե Մեստո, որտեղ տեղի կունենան դուատլոն ոճով մրցարշավները (կանանց մոտ՝ 5 կմ դասական + 5 կմ ազատ ոճով, տղամարդկանց մոտ՝ 10+10 կմ), իսկ հունվարի 2-ին նույն տեղում կկայանան դասական ոճի մրցարշավները՝ 10 և 15 կմ-ով։

Հունվարի 4-ին «Տուրը» կշարունակվի արդեն Իտալիայում. Ասյագոյում կկայանա սպրինտերայի նոր փուլը։ Մրցարշավների հանգուցալուծումը տեղի կունենա Վալ-դի-Ֆյեմայում։ Հունվարի 5-ին այնտեղ կկայանա ևս մեկ դասական փուլ՝ կանանց մոտ 10 կմ և տղամարդկան մոտ 20 կմ։ «Տուր դե Սկին» կավարտվի հանդիկապով ազատ ոճի մեջ մրցարշավով. մասնակիցները կմեկնարկեն սերիայի ընդհանուր հաշվում ունեցող տեղերի համաձայն։

Անցած տարի ձյան բացակայության պատճառով կրճատված տարբերակով տեղի ունեցած պատմության մեջ առաջին «Տուր դե Սկիի» հաղթողներն են գերմանացի Թոբիաս Անգերերը և Վիրպի Կույտունեն՝ Ֆինլանդիայից։ Այժմ նրանք դիտարկվում են որպես սերիայի ֆավորիտներ։ Սպասվում է, որ Անգերերի հետ մրցակցության մեջ կմտնեն նորվեգացիներ Տոր-Առնե Էթլանդը, Պետեր Նորտխուգը, Սիմեն Էստենսենը, ինչպես նաև ռուս Ալեքսանդր Լեգկովը, որը անցած տարի երկրորդ տեղն է զբաղեցրել։ Կույտունենի հետ հաղթանակի համար կարող են մրցել նրա հայրենակից Այնո-Կայսա Սաարինեն, նորվեգացիներ Մարիտ Բյորգենը և Կրիստին Ստեյրան, սլովենուհի Պետրա Մայդիչը և ուկրաինուհի Վալենտինա Շեվչենկոն։

Ներկայիս սերիայի մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 600 հազ. եվրո)։ Նրա մեծ մասը կբաշխվի ընհանուր հաշիվ մուտք գործած առաջատարների տասնյակի շրջանում, իսկ «Տուր դե Սկիի» կանանց և տղամարդկանց շրջանում հաղթողները կստանան 150 հազ. ֆրանկ։ Յուրաքանչյուր փուլում հաղթելու համար դահուկորդները կստանան 5 հազարական ֆրանկ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։