486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. հայ մարզիկները միջազգային առաջնություններում տարել են ավելի քան 100 մեդալ
16:28
25 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. ընթացքում տարբեր միջազգային մրցումների և առաջնությունների ժամանակ հայ մարզիկները տարել են 104 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Այս մասին երեքշաբթի Երևանում, լրագրողներին հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

«Հայաստանի մարզիկները մասնակցել են աշխարհի և Եվրոպայի 78 առաջնությունների, ինչպես նաև տարբեր մակարդակի 114 միջազգային մրցումների»,- հաղորդեց նա։

Գրիգորյանի գնահատականով, իր գլխավորած գերատեսչությունը հաջողությամբ է իրականացրել 2007թ. բոլոր ծրագրերը՝ հատուկ ուշադրության արժանացնելով մեր երկրում մանկապատանեկան սպորտի զարգացմանը։ Այսպիսով, այս ոլորտում նախարարությունը անցկացրել է ավելի քան 150 տարբեր միջոցառում։

«2007թ. ընթացքում նախարարությանը հաջողվել է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Այդ թվում՝ իրականացվել է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման ծրագիրը, ինչպես նաև կատարվել է մարզիկների պատրաստումը՝ միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով»,- ասաց նա։

Նախարարի խոսքով, հաշվետու տարում նախարարությունը իրականացրել է մի շարք լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց թվում՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը։

«Տարեց տարի այս միջոցառմանը մասնակցող ընտանիքների թիվն ավելանում է, ինչը վկայում է մարզական կյանքի հանդեպ աճող հետաքրքրության մասին»,- ասաց նա, ավելացնելով, որ 2007թ. այս ակցիայի մասնակից-ընտանիքների թիվը հասել է 105-ի։

Բացի այդ, ավանդական է դարձել նաև դպրոցական սպարտակիադաների անցկացումը։ «Մարզական միջոցառումների անցկացման գծով միջազգային չափորոշիչները կանոնավոր կերպով փոխվում են, և մենք չպետք է հետ մնանք այդ միտումից»,- ասաց Գրիգորյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում ՀՀ պետբյուջեի միջոցներով վերանորոգվել են 59 մարզական շինություն, մասնավորապես, սպորտային դահլիճներ, արենաներ, սպորտային բակեր, ինչպես նաև երկու հրաձգարան։

Գրիգորյանի կարծիքով, 2007թ. ձեռքբերումներից մեկը դարձավ Հայաստանում ուինդսերֆինգի կենրտոնի բացումը՝ Սևանա լճի ափին։

Միաժամանակ, նախարարն ավելացրեց, որ անցնող տարվա ընթացքում նախարարությունն ահռելի աշխատանք է կատարել, սակայն, «առջևում դեռ շատ գործ կա»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։