486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կհյուրընկալի ֆուլ կոնտակտ կարատեի աշխարհի չեմպիոններին
15:11
26 Նոյեմբերի 2007

Նոյեմբերի 30-ին Երևանում՝ «Դինամո» մարզային դահլիճում տեղի կունենա պրոֆեսիոնալների շրջանում ֆուլ կոնտակտ կարատեի գավաթի միջազգային առաջնությունը, երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ֆուլ Կոնտակտ Կարատե»-ի (IFCKF) միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը։

«Միջազգային առաջնության անցկացումը քարոզում է պետությունում այս մարզաձևի զարգացումը, ինչպես նաև գրավում է Հայաստանի հանդեպ սպորտային հանրության ուշադրությունը», - ասաց նա։

Վարդանյանի խոսքերով, միջազգային առաջնությանը կմասնակցեն այս սպորտաձևի միայն աշխարհի չեմպիոններ Հայաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, ԱՄՆ-ից և Կանադայից։

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան 5 մարզիկներ. 2007 թ.-ի աշխարհի չեմպիոններ՝ Նորայր Ավետիսյանը (մինչև 62 կգ) և Կառլեն Մինասյանը (մինչև 67 կգ), 2007 թ.-ի միջազգային առաջնությունների հաղթողներ՝ Արա Մինասյանը (մինչև 70 կգ) և Էրիկ Օհանյանը (մինչև 78 կգ), ինչպես նաև 2002 թ.-ի աշխարհի չեմպիոն Յուրի Բաղինյանը (մինչև 60 կգ)։

«Ֆուլ Կոնտակտ Կարատե» հայկական ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը իր հերթին նշեց Հայաստանում այս սպորտաձևի միջազգային առաջնության անցկացման կարևորությունը։

«Ֆուլ Կոնտակտ Կարատեն դառնում է հայտնի մարզաձև ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաև Հայաստանում», - ավելացրեց նա։

Վարդանյանը նաև նշեց, որ վերջին տարիների ընթացքում հայ մարզիկները արժանի ձևով են ներկայացնում երկիրը միջազգային տարբեր մրցումների ժամանակ։

«Ֆուլ Կոնտակտ Կարատե»-ի (IFCKF) միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է Գոռ Վարդանյանի կողմից 1998 թ.-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: