482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գոհ է ֆուտբոլի ազգային առաջնության արդյունքներից
14:58
13 Նոյեմբերի 2007

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրական է գնահատել նոյեմբերի 10-ին ավարտված պետության ազգային առաջնության արդյունքները։

 «Նախկին երկու-երեք առաջնությունների համեմատ՝ ազգային այս առաջնությունը հետաքրքիր և հաջող է անցել», - ասաց երեքշաբթի լրագրողներին ֆեդերացիայի նախագահը։

Հայրապետյանը ընդգծեց, որ առաջնության հատկապես վերջին փուլերն անցան ինտրիգային պայքարում։

«Մինչև վերջին երկու փուլերը պարզ չէր, թե ով է դառնալու չեմպիոն, անհայտ էին նաև երկրորդ-երրորդ տեղերի հավակնորդները։ Նման իրավիճակը նպաստում է ֆուտբոլի զարգացմանը», - ավելացրեց ֆեդերացիայի նախագահը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն արտահերթ դարձել է  Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը նախավերջին փուլում 4։1 հաշվով հաղթանակ է տարել «Արարատ» թիմի նկատմամբ։

 Չեմպիոնի տիտղոսը «Փյունիկը» նվաճում է հերթական՝ յոթերորդ անգամ այն բանից հետո, երբ այս առաջնությունում ոսկե մեդալի երկրորդ հավակնորդ «Բանանց»-ը ետ է մնացել առաջատարից 8 միավորով՝ զիջելով Աշտարակի «Միկա»-ին։

0։6 հաշվով հաղթանակ տանելով «Կիլիկիա»-ի նկատմամբ՝ «Բանանց»-ը երկրորդ անգամ դարձել է արծաթե մեդալակիր։ Երրորդ տեղը զբաղեցրել է Աշտարակի «Միկա»-ն։

2008 թ.-ին «Փյունիկ»-ը Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների Լիգայում, իսկ «Բանանց»-ը՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:51
24 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Եվրոպա լիգա եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄՅՈւ–ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան դարձավ գոլի հեղինակ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում։
23:09
24 Մայիսի 2017
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոլ Պոգբան բացեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպման խաղի հաշիվը:
19:23
24 Մայիսի 2017
Հայաստանի գավաթի եզրափակչի ուղիղ հեռարձակում. «Փյունիկ»–«Շիրակ» (LIVE, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի գավաթի եզրափակիչն է անցկացվում Երևանի Հանրապետական մարզադաշտում։
15:14
24 Մայիսի 2017
The New York Times. որտեղ էլ, որ Մխիթարյանը լինի, նրա մասնիկը միշտ տանն է` Հայաստանում
The New York Times հեղինակավոր հրատարակությունը հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին։
11:59
24 Մայիսի 2017
Sky Sports-ի փորձագետ. երբ Մխիթարյանի խաղը ստացվում է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա
Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի մասին:
11:39
23 Մայիսի 2017
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
18:17
22 Մայիսի 2017
Հայ բազկամարտիկները մեդալների ողջ տեսականին են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
13:28
22 Մայիսի 2017
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին:
11:45
21 Մայիսի 2017
Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:
15:30
20 Մայիսի 2017
Հայաստան – Սենթ Քիթս և Նևիս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հայաստանի և Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
12:43
20 Մայիսի 2017
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին
Ռիոյի Օլիմպիադայի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին, քանի որ դրանց վրա հայտնվել են սև հետքեր և ժանգ։
10:51
20 Մայիսի 2017
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին
Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով: