480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի՝ ցիկլային մարզաձևերում մարզիկներ նախապատրաստելու համար. Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
14:56
08 Նոյեմբերի 2007

Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի՝ ցիկլային մարզաձևերում մարզիկներ նախապատրաստելու համար։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) գլխավոր քարտուղար, մանկավարժական գիտությունների թեկնածու Յուրի Յուրևը։

ՌՕԿ-ի պատվիրակությունը գտնվում է Հայաստանում՝  նոյեմբերի 7-8-ը Ծաղկաձորում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների և սպորտի ոլորտի  առաջատար մասնագետների սեմինար-խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

«Ծաղկաձորի օլիմպիական բազայի լեռնային տեղանքը և եղանակային պայմանները  հատկապես հարմար են՝ ցիկլանին մարզաձևերում մարզիկներ նախապատրաստելու համար. լողը, թեթև աթլետիկա , բիաթլոն, դահուկային սպորտ», - ասաց նա։

Յուրևի խոսքերով, Եվրոպայում նման եղանակային պայմաններ ունեցող այդքան էլ շատ վայրեր չկան։

Միաժամանակ, գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանում սպորտի զարգացմանը կնպաստի համապատասխան ենթակառուցվածքի առկայությունը։

«90-ական թթ. համեմատ՝ Ծաղկաձորի օլիմպիական բազայի վիճակը բարելավվել է։ Արդեն վերանորոգվել է օլիմպիական բազայի լողավազանը, մինչև տարեվերջ Ծաղկաձորում կբացվի ևս մեկ հյուրանոց», - ավելացրեց գլխավոր քարտուղարը։

Յուրևի կարծիքով, օլիմպիական բազայի համապատասխան ենթակառուցվածքները՝ ըմբշամարտի և ծանր աթլետիկայի համար նախատեսված դահլիճները, թեթև աթլետիկայի համար նախատեսված մանեժը, դեպի Հայաստան կբերեն տարբեր երկրների մարզիկների։

«Բոլոր պայմանների առկայության դեպքում օլիմպիական բազան կվերածվի պահանջարկ ունեցող բազայի և կդառնա ազգային թիմերի մարզումների  համալիրներից մեկը։ Մարզային համալիրը կօգտագործվի լեռնային պայմաններում հատուկ պատրաստածության համար», - ավելացրեց նա՝ նշելով նաև համատեղ մարզումների անցկացման կարևորությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
26 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկով. բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ ազգին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը նշել է, որ իր բոլոր հաղթանակները միշտ նվիրում է հայ ազգին:
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։