486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է ԱՊՀ և Բալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների և սպորտի ոլորտում առաջատար մասնագետների սեմինարը
12:37
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձոր հանգստյան քաղաքում մեկնարկել է ԱՊՀ և Բալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների և սպորտի ոլորտում առաջատար մասնագետների սեմինար-խորհրդակցությունը։ Ինչպես միջոցառման բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանի սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն։

Նախարարը տեղեկացրեց, որ սեմինարի անցկացման գաղափարը ծնվել է 2006 թ.-ին Լատիվայում ԱՕԿ-ի նախագահների հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերով, բացի Հայաստանից այս սեմինարի անցկացման վայրի համար հավակնող-երկրների թվում էին նաև Մոլդովան և Վրաստանը, սակայն ընտրվեց Հայաստանը։ «Սեմինարի ընթացքում կքննարկվեն 2008 թ.-ին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին երկրների մասնակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կներկայացվեն տարբեր ծրագրեր», - ասաց Գրիգորյանը։

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հերթին, մաղթելով սեմինարի մասնակիցներին բեղմնավոր և ստեղծագործական աշխատանք, նշեց, որ սեմինարի ընթացքում կներկայացվեն նոր գաղափարներ, մշակված ծրագրեր Օլիմպիադային մասնակցելու համար։

Նա նաև պատրաստակամություն հայտնեց ընդունել տարբեր երկրների մարզիկներ՝ Ծաղկաձորի օլիմպիական բազայում մարզումներ անցակցնելու համար։

Միջոցառման շրջանակներում նախատեսված են, մասնավորապես, 2008 թ.-ին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի Եվրոպայի համակարգող Գոու Ռոուռոուի և  Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի միջազգային կապերի վարչության պետ Ալեքսանդր Գորշկովի զեկույցները։ Խորհրդակցության մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի ԱՕԿ գործունեության որոշ ոլորտներին, ինչպես նաև Երևանի մարզական շինություններին։-0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հունվարի 2017
Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
20:15
21 Հունվարի 2017
Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ու նրանց կարողությունը։
15:31
21 Հունվարի 2017
Զիդան. Ռոնալդուին միշտ քննադատելու են
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում հասցեին վերջին շրջանում քննադատություններ են հնչում:
10:30
21 Հունվարի 2017
Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 28 տարեկան
Այսօր` հունվարի 21–ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
20:48
20 Հունվարի 2017
Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
15:56
20 Հունվարի 2017
Թուրքիայում նախատեսված Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
13:06
20 Հունվարի 2017
Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

12:37
20 Հունվարի 2017
Լևոն Արոնյանը հաղթել է ուկրաինացի Պավել Էլյանովին «Տատա Սթիլ» մրցաշարի 5–րդ տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ Նիդեռլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 5-րդ տուրում։
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին: