485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Եվրոպայի խմբային առաջնության երկրորդ փուլում հայ շախմատիստները զիջել են ռուսներին
13:38
30 Հոկտեմբերի 2007

Հունաստանում անցկացվող Եվրոպայի խմբային առաջնության երկրորդ փուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները զիջել են ռուս շախմատիստներին հավասար միավորներով՝ 2,5-1,5-ով։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում ոչ ոքի են խաղացել Լևոն Արոնյան-Պյոտր Սվիդլեր, Գաբրիել Սարգսյան-Եվգենի Ալեքսեև, Կարեն Ասրյան-Դմիտրի Յակովենկո զույգերը, իսկ Վլադիմիր Հակոբյանը զիջել է Ալեքսանդր Մորոզևիչին։

Փուլի երկու օրերից հետո տղամարդկանց հայկական հավաքականը հավաքել է 4,5 միավոր և զբաղեցնում է 19-րդ տեղը։ Յոթ միավորով առաջատարն է Սլովենիայի թիմը, այնուհետև նվազագույն տարբերությամբ նրան են հետևում Նիդեռլանդներն ու Ադրբեջանը։ Ռուսաստանի, Սերբիայի, Դանիայի, Իսրաելի և Չեխիայի հավաքականները ունեն վեցական միավոր, կես միավորով նրանց է հետևում Հունգարիայի թիմը։

Երրորդ փուլում հայ շախմատիստները ուժերը կչափեն Ավստրիայի հավաքականի հետ։

Կանանց առաջնությունում ռուս-հայկական հանդիպման ժամանակ հայ շախմատիստներից Սիրանուշ Անդեասյանը հաղթանակ է տարել Եկատերինա Կորբուտի նկատմամբ։

Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Նադեժդա Կոսինցևայի հետ, իսկ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը պարտություն են կրել համապատասխանաբար Ալեքսանդրա Կոստենյուկի և Եկատերինա Կովալեվսկայի կողմից։

Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 4,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։ 7,5 միավորով առաջատարն է Լեհաստանի թիմը, կես միավոր տարբերությամբ նրանց են հետևում Հունգարիայի շախմատիստները, այնուհետև հետևում են Բուլղարիան (6,5 միավոր), Ռուսաստանը (6  միավոր), Ֆրանսիան և Նիդեռլանդները (5-ական միավորով)։

Երրորդ փուլում հայ շախմատիստների մրցակիցները կլինեն Գերմանիայի ներկայացուցիչները։

Շախմատի Եվրոպական խմբային առաջնությունը անց է կացվում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում շվեցարական համակարգով՝ 9 փուլով։ Ժամանակի հսկումը՝ 90 վայրկյան է 40 քայլի համար և 30 վայրկյան՝ մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ՝ սկսած առաջին քայլից։

Մայրցամաքի լավագույն թիմի կոչումը խաղարկում է տղամարդկանց 40 և կանանց 30 ազգային հավաքական, յուրաքանչյուր թիմ բաղկացած է չորս հիմնական և մեկ պահեստային մասնակցից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է:
11:36
27 Նոյեմբերի 2017
Հայ մարտիկը խեղդող հնարքով «քնեցրել է» ղազախստանցուն (ՎԻԴԵՈ)
Բարսեղյանը խեղդող հնարք է կիրառել, ինչի արդյունքում մրցակիցը մի պահ կորցրել է գիտակցությունն ու «քնել»։
12:40
26 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը բաց թողեց հաղթանակը ՖԻԴԵ–ի Գրան Պրիում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը:
10:30
26 Նոյեմբերի 2017
Ժոզե Մոուրինյուն կոշտ քննադատել է Հենրիխ Մխիթարյանին
ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։