478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Անդրկովկասի պատմության մեջ առաջին անգամ Երևանում տեղի կունենա ձյուդոյի միջազգային մրցույթը
18:35
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Անդրկովկասի պատմության մեջ առաջին անգամ  Երևանում նոյեմբերի 10-ին տեղի կունենա ձյուդոյի միջազգային «Գրան-պրի» մրցույթը։ Միջոցառումը նվիրված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանի 130-ամյակին։  

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում տեղեկացրեց պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Գրան-պրի» մրցույթին մասնակցելու համար Երևան կժամանեն աշխարհի ուժեղագույն ձյուդոիստները։

«Երևան կժամանեն ձյուդոիստներ 11 երկրներից, մասնավորապես Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Կորեայից, Բելառուսից, Վրաստանից, Հոլանդիայից։ Մենք հրավիրել ենք ամենահայտնի սպորտսմենների, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների և չեմպիոնների»,-նշեց Ծառուկյանը։

Նրա խոսքերով, հյուրի կարգավիճակով մրցույթին հրավիրվել են Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը և Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը։

«Գործարանի հոբելյանի տոնակատարության և մրցույթի անցկացման կապակցությամբ Հայաստան կժամանեն աշխարհի 20 երկրներից ավելի քան 500 հյուրեր։ Հրավիրվածների թվում են իշխանական կառույցների, քաղաքականության, բիզնեսի խոշոր ներկայացուցիչները, ռուսաստանյան և միջազգային բիզնեսի առաջատարները»,-ասաց Ծառուկյանը։

ԱՕԿ-ի նախագահը հայտարարեց, որ մրցույթը նշանակալի իրադարձություն կլինի Հայաստանի սպորտային կյանքում և ուղիղ եթերով կհեռարձակվի ողջ աշխարհում։ «Մեր երկրում սպորտի զարգացման համար անհրաժեշտ է բաց լինել բոլոր նման միջոցառումների առջև»,-ընգծեց Ծառուկյանը։

Նրա խոսքերով, մրցույթի ընդհանուր մրացանակային հիմնադրամը կազմում է 100 հազ. ԱՄՆ դոլար։ Հաղթողներին շնորհվելու են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

Հայաստանը մրցույթում ներկայացնելու են վեց ձյուդոիստներ՝ Հովհաննես Դավթյանը, Աշոտ Վարդիկյանը (60 կգ.), Արմեն Նազարյանը, Մեսրոպ Բարբարյանը (66 կգ.), Ղազարոս Գրիգորյանը և Հովհաննես Մաթևոսյանը (81 կգ.)։

Սպորտային մրցույթներից բացի, հանդիսատեսները գունեղ շոուի և հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգային ծրագրի ականատեսը կլինեն։

Հայաստանում ձյուդոյի «Գրան-պրի» մրցույթի նախաձեռնողը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է։

«Գրան-պրին» Եվրոմիության ձյուդոյի զարգացման նոր տեսլականի քայլերից մեկն է, որի համաձայն աշխարհի մի շարք քաղաքներում անցկացվելու են գունեղ, տպավորիչ մրցույթներ, իսկ վերջում ներկայացվելու է «մաստերս» որակավորման մրցույթը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։