485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ կստանան ՖԻԲԱ-ի 1000 գնդակներ
18:25
11 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ կստանան Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ - Federation Internationale de Basketball -  FIBA ) 1000 գնդակներ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, վաղվանից ֆեդերացիան կսկսի գնդակներ հատկացնել այն դպրոցներին, որոնք բասկետբոլի դահլիճներ ունեն։

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, ինչպես և ՖԻԲԱ-ն մեծ կարևորություն են տալիս մարզումները բարձրորակ գնդակներով կազմակերպելու գործընթացին, քանի որ առանց այս ամենի մարզաձևի զարգացումը անհրաժեշտ արագությամբ ապահովել հնարավոր չէ: Եվ ՖԻԲԱ-ի հատկացրած 1000 բարձրորակ գնդակները թույլ կտան հայ բասկետբոլիստներին լիարժեք մարզումներ անցկացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան հույս ունի, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն բասկետբոլ մարզաձևին, ինչը հնարավորություն կտա ի հայտ բերել շնորհալի պատանիների և ընդգրկել նրանց մեր առաջատար թիմերում, պատանեկան հավաքականներում:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ - Federation Internationale de Basketball -  FIBA ) հիմնադրվել է 1932թ. Հռոմում։ Հիմնադիր-երկրներն են՝ Արգենտինան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեյցարիան, Չեխոսլովակիան։

ՖԻԲԱ-ն միավորում է բոլոր հինգ մայրցամաքների 213 ազգային ֆեդերացիաներին։

ՖԻԲԱ-ի կանոնադրությունը ընդունվել է 1932թ. Հռոմում, դրանում փոփոխություններ են կատարվում 4 տարին մեկ։ ՖԻԲԱՆ-ն անցկացնում է կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններ, մայրցամաքային և շրջանային առաջնություններ, միջազգային մրցումներ, ՖԻԲԱ-ի կողմից հաստատված և պաշտոնապես ընդունված, ՖԻԲԱ-ի գավաթի պաշտոնական  խաղարկումներ։ ՖԻԲԱ-ի շտաբ-բնակարանը գնտվում է Ժնևում (Շվեյցարիա)։ ՖԻԲԱ-ի նախագահն է Կարլ Մեն Կու Չինգը (Carl Men Ky Ching)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին: