485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի առաջնությունում MIKA-Yerevan շախմատի կանանց ակումբը գրավել է երրորդ տեղը
11:42
10 Հոկտեմբերի 2007

Նախօրեին Թուրքիայում ավարտված Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության (European Club Cup 2007) արդյունքներով՝ MIKA-Yerevan շախմատի կանանց հայկական ակումբը գրավել է  երրորդ տեղը, իսկ տղամարդկանց առաջնությունում Bank King ակումբը զբաղեցրել է 9-րդ տեղը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջնության յոթ փուլերի ընթացքում MIKA-Yerevan-ը և AVS Krasnoturins-ը հավաքել են 19 միավոր(ակումբների հաշվին համապատասխանաբար գրանցվել են- 10 և11 միավոր), սակայն լրացուցիչ արդյունքներով ռուսները անցել են հայկական ակումբին և գրավել երկրորդ տեղը։

Եվրոպայի 2007 Գավաթի մրցանակակիր է  դարձել 20 միավոր հավաքած Cercle d'Echecs de Monte-Carlo-ն. Եվրոպայի 2007 Գավաթին մասնակցել է կանանց 18 թիմ։

Տղամարդկանց առաջնությունում 56 թիմերի շրջանում հայկական Bank King ակումբը  26 միավորով  զբաղեցրել է 9-րդ տեղը (թիմային-9 միավոր)։

 28,5 միավորով(13) Եվրոպայի չեմպիոն է դարձել Իապանիայի Linex Magic – Merida Spain  ակումբը, երկրորդ տեղում է՝ 31 միավոր (12) հավաքած Ռուսաստանի Ural Sverdlovskaya թիմը, իսկ  բրոնզե մեդալակիր են  դարձել  Ռուսաստանի Tomsk-400 ակումբըէ 29 միավորով և գերմանական OSC Baden-Baden Germany – 28,5 միավորով (թիմային – 11 միավոր)։

 MIKA-Yerevan ակումբի կազմում (Եվրոպայի ակումբային անցած տարվա առաջնության հաղթող) խաղում էին աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիանա Աղաբեկյանը և Նինո Խուրցիձեն։

Bank King թիմում են գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը (բոլորը 2006 թ.-ին Թուրինում տեղի ունեցած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներն են), Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Ավետիսյանը։

Շախմատի Եվրոպական տղամարդկանց 23-րդ և կանանց 12-րդ գավաթի խաղարկությունն անց էր կացվում Թուրքիայում՝ հոկտեմբերի 2-10-ը շվեցարական համակարգով։ Տղամարդկանց առաջնությունում խաղում էր 56 թիմ (յուրաքանչյուրն ուներ 6 հիմնական և 2 պահեստային խաղացող), կանանց առաջնությունում խաղում էր 18 ակումբ (4 հիմնական և մեկ պահեստային խաղացող)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
06 Նոյեմբերի 2017
ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են. Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա
Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են Հենրիխ Մխիթարյանիշ խաղից։
14:10
05 Նոյեմբերի 2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում (ՖՈՏՈ)
Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։
11:48
04 Նոյեմբերի 2017
Հայտնի է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրի հանդիպումները:
19:38
03 Նոյեմբերի 2017
«Մարսելի» պաշտպանը հարվածել է երկրպագուի գլխին և խաղի մեկնարկից առաջ հեռացվել դաշտից (ՎԻԴԵՈ)
Չնայած դրան, «Մարսելը» խաղացել է ամբողջ կազմով և պարտվել է «Վիտորիա Գիմարայնշի» թիմին 0։1 հաշվով։
13:18
02 Նոյեմբերի 2017
Կյանքում ամենադժվար բանակցություններն ունեցել եմ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Ցորկ
Ցորկը 2013 թվականին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն անվանել է ամենահիշարժանն իր կարիերայում։
11:15
02 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի (ՎԻԴԵՈ)
«Եղել են օրեր, երբ ես պարզապես լացում էի և մտածում, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի», – նշել է Մխիթարյանը։
21:05
31 Հոկտեմբերի 2017
Լեգենդար Էնդի Քոուլը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
ՄՅՈւ–ի լեգենդար ֆուտբոլիստ Էնդի Քոուլը ներկա է գտնվել ՄՅՈւ-ի` «Բենֆիկայի» հետ խաղից առաջ անցկացրած մարզմանը:
11:47
28 Հոկտեմբերի 2017
«Матч ТВ»–ն ռեպորտաժ է նկարահանում Հենրիխ Մխիթարյանի մասին (ՖՈՏՈ)
«Матч ТВ»–ն Մանչեսթերում ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին։
20:18
27 Հոկտեմբերի 2017
Հայ ձյուդոիստը 1 տարով որակազրկվել է. նա մասնակցել է այլ մարզաձևի աշխարհի առաջնությանը
Հայ ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը 1 տարով որակազրկվել է։
16:06
26 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Գրիգորյանը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թ.–ից։
19:37
25 Հոկտեմբերի 2017
Ռուս մարտիկ Շլեմենկոն ռևանշ–մենամարտի է հրավիրել հայ մարտիկ Գեղարդ Մուսասիին
ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ:
13:19
25 Հոկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը ընտրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Հենրիխ Մխիթարյանը որպես Հայաստանի հավաքականի ավագ իրավունք ուներ ընտրել The Best FIFA Football Awards–ի հաղթողին: