486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական երկու շախմատի ակումբներ Թուրքիայում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
18:41
02 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի շախմատի 23-րդ ակումբային առաջնությունում մասնակցում են երկու հայկական ակումբներ՝ տղամարդկանց «Բանկի արքա» (Bank King)և կանանց «ՄԻԿԱ-Երևան» (MIKA-Yerevan)։

Երկու ակումբներն էլ Հայաստանի 2007թ. ակումբային առաջնության հաղթողներն են։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, «Բանկի արքա» թիմի կազմում ընդգրկված են Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը (բոլորն էլ Հայաստանի հավաքականի անդամներն են, որը 2006թ. Թուրինում հաղթեց Շախմատի միջազգային առաջնությունում), Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Ավետիսյանը։

Նախորդ տարվա European Club Cup – 2006 չեմպիոնատի հաղթող «ՄԻԿԱ-Երևանի» կազմում խաղալու են աշխարհի նախկին չեմպիոն Մայա Չիբուրդանիձեն, գրոսմաստերներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիանա Աղաբեկյանը և Նինո Խուրցիձեն։

Կանանց և տղամարդկանց շախմատի European Club Cup Եվրոպայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-10 Թուրքիայում՝ Անթալիա և Կեմեր քաղաքներում։

Մրցաշարերը անցկացվելու են շվեյցարական համակարգով՝ 7 փուլերով։ Տղամարդկանց առաջնությունում մասնակցում են 55 թիմեր, իսկ կանանց՝ մոտ 15։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:18
26 Փետրվարի 2017
Մխիթարյանը դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվաճել է իր առաջին տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
17:31
26 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել բրիտանական դպրոցի աշակերտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անակնկալ է մատուցել տարրական դպրոցի աշակերտ Ռայդերին:
14:01
26 Փետրվարի 2017
Կառլեն Մկրտչյանը հեռանում է «Անժիից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս «Անժիում» չի խաղա:
12:45
26 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի եզրափակչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել:
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։