483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շախմատի աշխարհի առաջնության տասներրորդ փուլում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ
10:38
25 Սեպտեմբերի 2007

Մեքսիկայում անցկացվող դասական շախմատի աշխարհի առաջնության՝ նախօրեին տեղի ունեցած տասներրորդ փուլում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Արոնյան-Գրիշչուկ հանդիպումը դարձել է տասներրորդ փուլի միակ արդյունավետ հանդիպումը։

Մնացած բոլոր հանդիպումները՝ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Վիշվանատան Անանդ (Հնդկաստան), Բորիս Գելֆանդ (Իսրաել)-Պյոտր Լեկո (Հունգարիա) ավարտվել են ոչ ոքի։

Տասը փուլից հետո առավելագույն 6,5 միավորով առաջատարն է Անանդը՝ մեկ միավորով առաջ անցնելով Գելֆանդից։ Արոնյանը, Կրամնիկն ու Լեկոն ունեն 5-ական միավոր, այնուհետև նվազագույն միավորների տարբերությամբ նրանց են հետևում Մորոզևիչը և Գրիշչուկը։ Սվիդլերն ունի 4 միավոր։

Չորեքշաբթի անցկացվող տասնմեկերրորդ փուլում տեղի կունենան հետևյալ հանդիպումները. Լեկո-Արոնյան, Գելֆանդ-Սվիդլեր, Գրիշչուկ-Կրամնիկ, Անանդ-Մորոզևիչ։

Շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին՝ Մեքսիկայում և անցկացվում է երկու շրջանով։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 13-16-ը, 18-21-ը, 23-25-ը և 27-29-ը։ Անհրաժեշտության դեպքում սեպտեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:17
27 Մարտի 2017
MEN. Մխիթարյանն իր խփած գոլով ընդգծեց «ՄՅու»-ի մեկնարյաին կազմ վերադառնալու մտադրությունը
Manchester Evening News լրատվական հարթակը վերլուծել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ղազախստանի թիմի հետ։

16:26
27 Մարտի 2017
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ տեղը
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
12:11
27 Մարտի 2017
Արթուր Պետրոսյան. Հայաստանի հավաքականը ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ Ղազախստանի հավաքականի հետ խաղում
Հայաստանի հավաքականը լավ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց Ղազախստանի հավաքականի հետ խաղում, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։