484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Շախմատի աշխարհի առաջնության առաջին շրջանի արդյունքներով՝ Լևոն Արոնյանը կիսում է 5-6 տեղերը
14:24
21 Սեպտեմբերի 2007

Մեքսիկայում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության առաջին շրջանի արդյունքներով՝ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսում է 5-6 տեղերը հունգարացի շախմատիստ Պյոտր Լեկոյի հետ։

 Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին տեղի ունեցած յոթերրորդ փուլում չորս հանդիպումներից երեքը ավարտվել են ոչ ոքի. Արոնյան-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)–Բորիս Գելֆանդ (Իսրաել) և Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) –Պյոտր Լեկո (Հունգարիա)։ Ընդ որում Վիշվանատան Անանդը (Հնդկաստան) ամրապնդել է իր առաջնորդությունը՝ պարտության մատնելով ռուս Ալեքսանդր Գրիշչուկին։

Այսպիսով, առաջնության առաջին շրջանի ավարտից հետո՝ առաջատարն է յոթ հնարավոր միավորից հինգ միավոր վաստակած Անանդը, նրանից հետո, նվազագույն միավորների տարբերությամբ, հաջորդում է Գելֆանդը (4,5 միարվոր)։ Կրամնիկն ունի 4 բալ, իսկ Գրիշչուկը՝ 3,5 միավոր։

 Երեքական միավորով 5-6 տեղերը կիսում են Արոնյանն ու Լեկոն, իսկ Մորոզևիչն ու Սվիդլերը վաստակել են 2,5-ական միավոր։

Երկրորդ շրջանը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին հետևյալ հանդիպումներով. Արոնյան-Մորոզևիչ, Գելֆանդ-Անանդ, Սվիդլեր-Կրամնիկ, Լեկո-Գրիշչուկ։

Շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեքսիկայի մայրաքաղաքում՝ երկու շրջանով։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 13-16-ը, 18-21-ը, 23-25-ը և 27-29-ը։ Անհրաժեշտության դեպքում սեպտեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին: