478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը երաշխավորում է ադրբեջանցի շախմատիստների անվտանգությունը Երևանում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությունում
17:54
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը երաշխավորում է ադրբեջանցի շախմատիստների անվտանգությունը Երևանում հոկտեմբերի 2-17-ը կայանալիք պատանիների շախմատի առաջնությունում նրանց մասնակցության դեպքում։ Այս մասին հինգշաբթի կառավարական ճեպազրոյցում հայտնեց Հայաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը երաշխավորում է ադրբեջանցի այն շախմատիստների անվտանգությունը, որոնք կմասնակցեն Երևանում կայանալիք շախմատի աշխարհի առաջնությանը»,-ասաց նա։

Գրիգորյանը հիշեցրեց, որ հայ ըմբիշներին անվտանգությունն ապահովվել է Բաքվում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, և ադրբեջանական կողմը կատարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բոլոր պահանջները։

«Ի պատասխան, մեր պետությունը ևս պատրաստ է իրականացնել ՄՕԿ-ի առջև իր պարտավորությունները, եթե ադրբեջանական թիմը ժամանի Երևան»,-ընգծեց նախարարը։

Համաշխարհային շախմատի ֆեդերացիայի որոշմամբ (ՖԻԴԵ) մինչև 20 տարեկան պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 2-17-ը։ Հայաստանի կառավարությունն արդեն հատկացրել է 12 մլն. դրամ Երևանում աշխարհի առաջնության կազմակերպման համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:32
20 Օգոստոսի 2017
Միակ նպատակն առաջինը դառնալն է, ինչին պետք է մոտենալ քայլ առ քայլ.Արոնյան (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
12:10
19 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում նվաճել է հաղթողի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
Մրցաշարի ավարտին Արոնյանը վաստակել էր 24,5 միավոր:
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր: