485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հայտ է ներկայացրել Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
12:31
06 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հայտ է ներկայացրել Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-23 Բաքվում, «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական մարզաձևերի վարչության պետ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյանը։

«Մեկ ու կես ամիս առաջ, և գրեթե հենց նախօրեին մենք հայտ ուղարկեցինք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային՝ FILA»,- ասաց Վարդանյանը, մեկնաբանելով հինգշաբթի ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ չի ներկայացրել։

Վարդանյանն ընդգծեց, որ FILA պետք է տեղյակ պահեր ադրբեջանական կողմին, որ Հայաստանը մտադիր է մասնակցել աշխարհի առաջնությանը։

«Այսօր մենք մտադիր ենք կապ հաստատել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար»,- ասաց նա։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, առաջնության կազմկոմիտեի անդամ, Ադրբեջանի օլիմպիական ազգային կոմիտեի փոխնախագահ Խազար Իսաևը հայտարարել է, որ հայ մարզիկների ազգանունները բացակայում են 99 երկրներից մասնակցող մարզիկների ցուցակից, որոնք Բաքու են ուղարկել ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակցության նախնական հայտերը։

Իսաևը հայտարարել է, որ եթե հայ մարզիկները Բաքու չժամանեն մինչև սեպտեմբերի 16-ը, երբ սկսվելու է կշռման գործընթացը, ապա նրանց թույլ չի տրվի մասնակցել աշխարհի առաջնությանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
08 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են Մոուրինյուից խաղադաշտ վերադարձնել ֆուտբոլիստին
Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները «ռմբակոծել են» ՄՅՈւ–ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի Instagram-ի էջը։  
18:30
08 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Ոսկե գնդակ-2017-ի հաղթողը
Հայտնի է, թե ով է արժանացել Ոսկե գնդակ-2017 մրցանակին։
16:04
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանը պատրաստ է զբաղվել 2018 թ.–ի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության կազմակերպչական հարցերով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ են աջակցել 2018 թ.–ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
13:24
06 Դեկտեմբերի 2017
«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
11:29
06 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչին. «Տեսնու՞մ ես, թե ով է հիմա Աստվածը»
Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
23:09
05 Դեկտեմբերի 2017
ՄՕԿ-ը հեռացրել է Ռուսաստանի հավաքականին 2018թ. Օլիմպիադայից
Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը 2018 թվականի Օլիմպիական խաղերին:
16:30
05 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ֆուտբոլային ակումբին է երկրպագել փոքր տարիքում
Թինա Կանդելակին լեգենդ է անվանել Հենրիխ Մխիթարյանին։
15:15
04 Դեկտեմբերի 2017
MEN. Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից:
16:59
01 Դեկտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է թիմում իր տեղը վերադարձնելու համար
Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավել:
20:07
30 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ–ի վարկանիշում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է։
11:35
30 Նոյեմբերի 2017
Մեր լողորդների քառյակը` միջազգային մրցաշարի չեմպիոն
Մեր տղերքն Իրանում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն են դարձել։
14:37
27 Նոյեմբերի 2017
MEN. եթե Մխիթարյանը չսկսի զգալի դեր խաղալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է
Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, նա պետք է ցուցադրի, որ ուժեղ բնավորության տեր է: