478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկները 2006թ. օլիմպիական մարզաձևերից տարել են 72 մեդալ
15:58
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2006թ. հայ մարզիկները  օլիմպիական մարզաձևերից տարել են 72 մեդալ, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը՝ 2006թ. պետբյուջեի կատարման կառավարության տարեկան հաշվետվության ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկումների ժամանակ ։

«2006թ. հայ մարզիկները օլիմպիական մարզաձևերից տարել են 72 մեդալ, որոնցից 13-ը՝ ոսկի, 34-ը՝ արծաթ և 25-ը՝ բրոնզե։ Ոչ օլիմպիական մարզաձևերից՝ շախմատից և սամբոյից մեր մարզիկները տարել են տարբեր կարգի 17 մեդալներ»,- տեղեկացրեց նախարարը։

Գրիգորյանը պատագմավորներին հաղորդեց, որ 2006թ. Հայաստանում անցկացվել է 75 առաջնություն, որոնց մասնակցել են 5,7 մարզիկներ, իսկ 79 ուսումնամարզական հավաքներին մասնակցել են 1,3 հազ. մարզիկ։

Նա նաև տեղեկացրեց, որ նշված ժամանակաշրջանում 439 հայ մարզիկներ, ազգային հավաքականների կազմում, մասնակցել են Եվրոպայի և աշխարհի 75 առաջնությունների, իսկ 811 մարզիկ աշխարհի առաջնություններին մասնակցել են անհատական կարգով։

«2006թ. մեծ ուշադրություն ենք դարձրել տարբեր սպորտային ֆեդերացիաների բյուջետային ֆինանսավորմանը, մասնավորապես, Շախմատի ֆեդերացիային հատկացվել է 35 մլն. դրամ (104 հազար ԱՄՆ դոլար)։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հաշվետու ժամանակաշրջանում հատկացվել է 20 մլն. դրամ (60 հազար ԱՄՆ դոլար)»,- ավելացրեց նախարարը։

ՀՀ սպորտի ֆինանսավորմանը 2006թ. պետբյուջեից հատկացվել է 2,3 մլրդ. դրամ (6,8 միլիոն ԱՄՆ դոլար)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
24 Հուլիսի 2017
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Վահան Բիչախչյանը
«Շիրակում» հանդես եկող կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրվել են ԲԿՄԱ–ն և «Զենիթը», կտեղափոխվի «Ժիլինա»։
17:10
23 Հուլիսի 2017
Հայ ձյուդոիստը` Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթանում են 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը
14:56
21 Հուլիսի 2017
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը կամային հաղթանակ է տարել ադրբեջանական հավաքականի նկատմամբ:
13:32
21 Հուլիսի 2017
Մխիթարյանը` «ՄՅու»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլային փոխանցման հեղինակ։
18:28
20 Հուլիսի 2017
Խառը մարտերի հայազգի մարտիկը հաղթել է թուրք մրցակցին (ՎԻԴԵՈ)
Խառը մարտերի հայազգի մարտիկ Սարգիս Վարդանյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակից Կարիմ Կելեշինին։  
18:17
18 Հուլիսի 2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի:
12:07
18 Հուլիսի 2017
Մխիթարյան vs Մովսիսյան. «կարմիր սատանաները» հաղթեցին
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ:
15:03
16 Հուլիսի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:
12:30
16 Հուլիսի 2017
Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբենքին
Լոնդոնում կայացավ  Արթուր Աբրահամի և բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի մենամարտը։
12:23
13 Հուլիսի 2017
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանան Տոկիոյում:
17:30
12 Հուլիսի 2017
Վահան Բիչախչյանը ներառվել է ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշում (ՎԻԴԵՈ)
18–ամյա Վահան Բիչախչյանը համապատասխանում է բոլոր պարամետրերին, որպեզի հանդես գա եվրոպական ակումբներում։
15:15
12 Հուլիսի 2017
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է վճռորոշ մենամարտի (ՎԻԴԵՈ)
Արթուր Աբրահամը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտի։