486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգում մահացել է ժամանակակից հնգամարտի օլիմպիական չեմպիոն Իգոր Նովիկովը
15:12
31 Օգոստոսի 2007

Չորեքշաբթի Սանկտ-Պետերբուրգում կյանքի 78-րդ տարում հանկարծամահ է եղել Մելբուրնի (1956 թ.) ХVI  օլիմպիական խաղերի չեմպիոն և Տոկիոյի (1964 թ.) ժամանակակից թիմային հնգամարտի ХVIII խաղերի չեմպիոն,  հանրահայտ մարզիկ Իգոր Նովիկավը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»՝ հղում անելով ֆիզիկակական դաստիարակության և սպորտի  Սանկտ-Պետերբուրգի քաղաքային կոմիտեի տեղեկատվությանը։

«Իգոր Նովիկովի անունը հայտնի է սպորտի ողջ աշխարհին, նրա նշանավոր հաղթանակները մինչև օրս հիացմունք են առաջացնում այժմյա հնգամարտիկների մոտ։ ՍՍՀՄ-ի սպորտի վաստակավոր գործիչ Իգոր Նովիկովը աշխարհի հնգակի չեմպիոն է։ Քառակի անգամ դարձել է անհատական և թիմային գծով մոլորակի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա սպորտային բազմամրցության, հնգամարտի ՍՍՀՄ բազմակի չեմպիոն է, 1956 թ.-ին տեղի ունեցած ՍՍՀՄ ժողովուրդների առաջին ամառային Սպարտակիադայի հաղթողը», - նշվում է տեղեկատվության մեջ

ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ Իգոր Նովիկովը մարզել է բազմաթիվ հնգամարտիկների, որոնք դարձել են ՍՍՀՄ և աշխարհի չեմպիոններ, գլխավորել է երկրի երիտասարդ հնգամարտիկների դպրոցը։

Մեծ սպորտից հեռանալուց հետո Ի. Նովիկովը աշխատել է որպես հայկական ԽՍՀ-ի սպորտկոմիտեի նախագահ, գլխավորել է ժամանակակից հնգամարտի միութենական ֆեդերացիան, բազմաթիվ տարիներ եղել է ժամանակակից հնգամարտի և բիատլոնի միջազգային միության փոխնախագահ, իսկ 1992 թ.-ից ի վեր եղել է այդ միության պատվավոր նախագահ։

Իգոր Նովիկովը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր շքանշանով, «Աշխատանքային արիության համար» երկու մեդալներով, Ժամանակակից հնգամարտի միջազգային միության պատվավոր ոսկե մեդալով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
19:07
21 Փետրվարի 2017
Արթուր Աբրահամ. որդիս արդեն բռունցքները պարզած է քնում
Նպատակներիցս մեկը Երևանում՝ Ներքին Չարբախում, մշակույթի և սպորտի կենտրոն հիմնելն է, նշել է հայազգի բռնցքամարտիկը։
19:24
20 Փետրվարի 2017
Մարկ Լոուրենսոնը Մխիթարյանի փոխանցումը համաշխարհային մակարդակի փոխանցում է անվանել
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում:
12:28
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»:
00:57
20 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը` «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բլեքբերն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։
18:58
19 Փետրվարի 2017
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին
ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
15:19
19 Փետրվարի 2017
Մատա. Միկին արտակարգ խաղացող է, նա ամեն ինչ հեշտ է դարձնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:
20:45
18 Փետրվարի 2017
Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ինդիանա Ջոնսի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է իրեն ֆիլմերի հերոս Ինդիանա Ջոնսի հետ:
13:09
18 Փետրվարի 2017
Յանա Եգորյան. hուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի որոշ հատվածների:
13:33
17 Փետրվարի 2017
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյան. թքած ունեմ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հայտարարել է, որ չի կենտրոնանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների վրա։
15:20
16 Փետրվարի 2017
Ալեքսիս Օհանյանի «աստղային» հարսնացուն նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում
Սերենա Ուիլյամսը, նկարահանվել է Sports Illustrated–ի հատուկ թողարկման անկեղծ ֆոտոշարքում: