478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Իրինա Ռոդնինան չի հավատում Ալեքսեյ Յագուդինի վերադարձին սիրողական գեղասահք
17:42
13 Օգոստոսի 2007

Գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան «ՌԻԱ Նովստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ալեքսեյ Յագուդինին շատ դժվար կլինի վերադառնալ սիրողական սպորտ։

«Եթե Ալեքսեյը հայտնել է վերադառնալու մասին, ուրեմն նա այդ բանն անելու ցանկություն ունի,- ասել է Ռոդնինան,- բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դա նրան կհաջողվի։ Չէ՞ որ Յագուդինը ավարտեց (սիրողական) կարիերան 2002-ին, իսկ սպորտսմենի համար հինգ տարի անգործությունը հսկայական շրջան է։ Բացի այդ Լյոշան ունի բազմաթիվ վնասվածքներ։ Իմ կարծիքով, նրա համար գրեթե անհնարին կլինի վերադառնալ սահքի նախկին որակին»։

Ռոդնինան կարծում է, որ անգամ Յագուդինի պարբերական ելույթները տարբեր շոուներում չեն կարող վկայել այն մասին, որ նրան հաջողվել է պահպանել արժանի մարզավիճակ։

«Ոչ մի դեպքում չի կարելի համեմատել շոուն և լուրջ մրցումները,- կարծում է Ռոդնինան,- դրանք որակապես անհամատեղելի միջոցառումներ են»։

Իրինա Ռոդնինան խոստովանել է, որ այնքան էլ չի հասկանում սիրողական սահք վերադառնալու ոչ Յագուդինի, ոչ էլ այլ օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մղումը։

«Հնարավոր է դա յուրահատուկ փիար-միջոցառում է, այդ գեղասահողների մասնակցությամբ սառցա-շոուների հանդեպ ուշադրություն բևեռելու փորձ,- ենթադրել է նա,- իսկ եթե Ժենյան և Լյոշան լրջորեն որոշել են վերադառնալ սպորտ, ինձ մնում է միայն առողջություն ցանկանալ նրանց։ Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա»։

Անցած շաբաթ-կիրակի 27-ամյա Յագուդինը, որը վերջերս գոտկատեղի հոդի վիրահատություն էր տարել, «Սպորտ-Էքսպրես» թերթին տված հարցազրույցում հայտնել է սիրողական գեղասահք վերադառնալու որոշման մասին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
10:39
12 Սեպտեմբերի 2017
Արոնյանը դժվար պայքարում Աշխարհի գավաթի 1/8 ուղեգիր նվաճեց
Ավարտվել է Արոնյան–Մատլակով պարտիան։
20:11
06 Սեպտեմբերի 2017
Ջորկայեֆ կրտսերը տեղափոխվում է Հայաստանի երիտասարդական հավաքական
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը  մեկնաբանել ֆուտբոլիստ Օհան Ջորկայեֆի հավանական անցումը։