+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Փյունիկին» չհաջողվեց անցնել Չեմպիոնների լիգայի երրորդ ընտրական փուլ
10:34
09 Օգոստոսի 2007

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին չհաջողվեց անցնել Չեմպիոնների լիգայի երրորդ ընտրական փուլ։ 

Չեմպիոնների լիգայի երկրորդ  ընտրական փուլի շրջանակներում նախօրեին Դոնեցկում տեղի ունեցած «Փյունիկ» - «Շախտյոր» պատասխան հանդիպումն  ավարտվեց 2։1 հաշվով՝ «Շախտյորի» հաղթանակով։

32-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ դարձավ հայկական ակումբի ռմբարկու Ղազարյանը, սակայն 41-րդ րոպեին Բրանդաուի ջանքերով «Շախտյորը» հավասարեցրեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին Գլադկոյը «Շախտյորի» օգտին խփեց երկրորդ գոլը ։

Ինչպես տեղեկացնում է armfootball.com կայքը, հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հայտարարել է, որ հայ երիտասարդ մարզիկների համար այս հանդիպումը յուրահատուկ էր։ 

«Ամենագլխավորն  այն էր, որ երիտասարդների ինքնանվիրումը բարձր մակարդակի վրա էր։ Մեր մարզիկների համար այս հանդիպումը յուրահատուկ էր։ Նրանք ձեռք բերեցին անգնահատելի փորձ», - ասել է նա։

Նրա խոսքերով, Երևանի ակումբը ցանկանում էր արժանի խաղ ցուցադրել։ «Ես կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։ Երևանի մեր երկրպագուները ամոթով չմնացին», - կարծում է «Փյունիկի» ղեկավարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Չեմպիոնների լիգայի երկրորդ  ընտրական փուլի առաջին խաղի ժամանակ «Փյունիկը» իր սեփական հարկի տակ պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»՝ 2։0 հաշվով։ «Շախտյորի» կազմում գոլերի հեղինակ դարձան Ալեքսանդր Գլադկին (44-րդ րոպեին) և բրազիլացի լեգիոներ Բրանդաուն (49-րդ րոպեին)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
19 Սեպտեմբերի 2017
Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը, հնարավոր է, անցկացվի Բաքվում
Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։
18:27
19 Սեպտեմբերի 2017
Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
10:54
18 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյան. անչափ ուրախ եմ ԱՊԼ–ում խփած առաջին գոլիս համար (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր տպավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումից հետո։

21:25
17 Սեպտեմբերի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին». Մխիթարյանը գոլ խփեց (ՎԻԴԵՈ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կիրակի «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Էվերտոնին»:
11:50
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է։
19:29
15 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին Աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչում
Այսօր աշխարհի գավաթի խաղարկությունում 1/4-րդ եզրափակչի օրն է։
13:28
15 Սեպտեմբերի 2017
Սոնա Ասատրյանը` Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնության չեմպիոն
Նախօրեին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
14:16
13 Սեպտեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի հնարքը` Չեմպիոնների լիգայի Facebook–յան պաշտոնական էջի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Թեև Հենրիխ Մխիթարյանը նախօրեին չկարողացավ գոլ խփել, միևնույնն է հայտնվեց Չեմպիոնների լիգայի Facebook–յան էջի ուշադրության կենտրոնում։
18:16
12 Սեպտեմբերի 2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Բազկամարտի աշխարհի առաջնությունում
Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ Բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը:
12:42
12 Սեպտեմբերի 2017
Կիմ Չեն Ինը Հենրիխ Մխիթարյանի ակումբի երկրպագուն է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
10:39
12 Սեպտեմբերի 2017
Արոնյանը դժվար պայքարում Աշխարհի գավաթի 1/8 ուղեգիր նվաճեց
Ավարտվել է Արոնյան–Մատլակով պարտիան։
20:11
06 Սեպտեմբերի 2017
Ջորկայեֆ կրտսերը տեղափոխվում է Հայաստանի երիտասարդական հավաքական
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը  մեկնաբանել ֆուտբոլիստ Օհան Ջորկայեֆի հավանական անցումը։