478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ափսոսում է ՈՒԵՖԱ-ի կողմից Եվրո-2008-ի շրջանակներում Ադրբեջանի հետ խաղի չեղյալ համարելը
17:15
07 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ափսոսանքն է հայտնել, որ ՈՒԵՖԱ ղեկավարությունը չեղյալ է համարել Եվրո-2008 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք խաղը։

Ինչպես երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց նա, հայկական կողմի համար խաղը չեղյալ համարելու որոշումն անսպասելի էր։

Հայրապետյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ էր խաղալ Բաքվում և ադրբեջանական կողմին ընդունել Երևանում։ «Հայկական կողմից որևէ խնդիր չի եղել։ Մեր պետությունը պատրաստ էր արդրբեջանցի ֆուտբոլիստներին անվտանգության ցանկացած երաշխիք տրամադրել»,- ասաց նա։

Հայրապետյանի կարծիքով, խաղերը չեղյալ համարելուց հետո պաշտոնյաններն այսուհետ կանեն ամեն ինչ, որպեսզի մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չհայտնվեն նույն խմբում։

ՈՒԵՖԱ գործադիր հանձնաժողովը Նիդերլանդներում տեղի ունեցած իր հունիսի 23-ի նիստի ժամանակ որոշում է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև Եվրո-2008 ընտրական փուլում խաղեր չանցկացնել։ ՈՒԵՖԱ որոշման համաձայն, Ա խմբում հանդես եկող երկու թիմերին էլ չեղյալ հայտարարված խաղերի համար միավորներ չեն գրանցվի։

Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև խաղերը պետք է տեղի ունենային այս տարվա սեպտեմբերի 8-ին և 12-ին՝ Երևանում և Բաքվում։

Հայաստանը և Ադրբեջանը մտնում են Եվրո-2008 ընտրական փուլի «Ա» խմբի մեջ՝ Ֆինլանդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի և Ղազախստանի թիմերի հետ ։

Հայկական կողմն իր պատրաստկամությունն էր հայտնել ադրբեջանական թիմի հետ խաղալու ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում՝ միաժամանակ պետական մակարդակով անվտանգության երաշխիքներ տրամադրելով։

Ադրբեջանական կողմը, հակառակը, ցանկանում էր խաղերն անցկացնել չեզոք գոտում, պատճառաբանելով  Բաքվում  հայկական թիմի անվտանգությունն ապահովման անհնարինությունը ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը Սենթ Լուիսի բլիցի առաջին տուրից հետո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է առաջատարի դիրքը Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո։
11:41
17 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը:
11:23
17 Օգոստոսի 2017
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը զիջեց շվեդներին
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական։
11:05
16 Օգոստոսի 2017
Սենթ Լուիս.Արոնյան–Գաստարով` ոչ–ոքի. Արոնյանը կիսում է 2-5–րդ տեղերը
Օգոստոսի 15-ին անցկացվել են նաև մրցաշարի 5-6-րդ տուրերը:
17:24
15 Օգոստոսի 2017
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը 9.1 գնահատականով ճանաչվել Պրեմիեր Լգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը։
19:53
14 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանն ուժերը կչափի լեգենդար Գարի Կասպարովի հետ
Երկուշաբթի Սենթ Լուիսում մեկնարկում է Grand Chess Tour շախմատային մրցաշարի չորրորդ տուրը։
16:54
13 Օգոստոսի 2017
«Անժի»-ի գլխավոր մարզիչ Գրիգորյանը հրաժարական է տվել
«Անժի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է հրաժարականի մասին:
11:01
13 Օգոստոսի 2017
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տոնել ԱԱ-2019-ի ընտրական մրցաշարում
Հայաստանի թիմը 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է A խումբը:
10:58
12 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը պարտվել է Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց թողեց Սինքֆիլդի գավաթի հաղթող դառնալու հնարավորությունը:
18:46
11 Օգոստոսի 2017
Միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նվաճել են ոսկին ու արծաթը
Մրցաշարի 143 մասնակիցներից  միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանն են վաստակել 7․5-ական միավոր:
12:39
11 Օգոստոսի 2017
Լևոն Արոնյանը հայտնել է առաջիկա հարսանիքի ամսաթիվն ու վայրը (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել chess.com–ին։
20:18
10 Օգոստոսի 2017
ՄՅՈւ-ն ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: