484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
IBF նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կտեղափոխվի առաջին թեթև քաշային կատեգորիա
13:28
11 Հուլիսի 2007

IBF վարկածով գերթեթև քաշային կատեգորիայի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը տեղափոխվում է հաջորդ քաշային կատեգորիա՝ առաջին թեթև քաշ, տեղեկացնում է Allboxing.ru կայքը։

Անցյալ կիրակի Դարչինայնը իր կատերիայի ընթացքում առաջին պարտությունը կրեց և կորցրեց չեմպիոնական տիտղոսը՝ հինգերրորդ ռաունդում նոկաուտի ենթարկվելով 24-ամյա ֆիլիպինցի Նոնիտո Դոների կողմից։

 Վիկ Դարչինյանը ցանկանում է մարտ-ռևանշ անցկացնել ֆիլիպինցու հետ, սակայն մտադրված է անել դա առաջին թեթև քաշում։ Դարչինյանի խոսքերով, գերթեթև քաշային կատեգորիա շրջանակներում ռևանշի անցկացումը հնարավոր չէ, և նա հույս ունի, որ նախկինում առաջին թեթև քաշում հանդես եկող Դոները կրկին կվերադառնա այդ կատեգորիա և ռևանշի դուրս կգա իր հետ։

«Չեմ կարծում, որ դա հնարավոր է (ռևանշը՝ գերթեթև քաշային կատեգորիայում), քանի որ ես չափազանց շատ եմ կշռում։ Ես ցանկանում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել առաջին թեթև քաշային կատեգորիայում», - հայտարարել է Դարչինյանը։

Նա կարծում է, որ Դոները պատրաստվում է հեռանալ գերթեթև քաշից և տեղափոխվել առաջին թեթև քաշային կատեգորիա, դրա համար ցանկանում է ռևանշ վերցնել առաջին թեթև քաշային կատեգորիայում

Դարչինյանի կարծիքով, նա սխալ է կատարել Դոների հետ մենամարտի ժամանակ, երբ փորձել է նոկդաունից հետո անմիջապես վեր կենալ։

«Ես իմ վրա զայրացած էի հատակից անմիջապես վեր բարձրանալու համար, եթե ես մի քանի վայրկյան ռինգի հատակին նստած մնայի, ես կկարողանայի նորմալ վեր բարձրանալ և պատրաստ կլինեի շարունակել մենամարտը», - ասել է Դարչինյանը։

Նրա մարզիչ Բիլլի Հուսեյնը պատմել է, որ առաջին թեթև քաշում իր դեբյուտային մենամարտը Դարչինյանը կարող է անցկացնել IBO-ի թափուր տիտղոսի համար։

Վիկ Դարչինյանը IBF և IBO վարկածներով գերթեթև քաշում (մինչև 50,8 կգ.) աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց  2004 թ.-ին։

Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձորում, 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բոքսում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա արժանացել է «Կատաղի ցուլ» անվանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:52
29 Ապրիլի 2017
Մխիթարյանը շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում է
«Goal.com»-ը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:
20:20
27 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։