ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, հաղորդում է
armsport–ը։
Նա նշել է, որ Մոուրինյուն պետք է Հենրիխ Մխիթարյանին ազատ գործելու հնարավորություն տա, քանի որ նա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է:
Загружается новость ...
"Право"
«Երբ այս տղան ընթացքի մեջ է, չեմ կարողանում հավատալ, թե որքան լավն է նա: Սակայն չեմ կարծում, որ Ժոզեն այնքան վստահություն ու հավատ է հաղորդել Մխիթարյանին անելու այն, ինչ նա պետք է անի»,- Մերսոնի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը։ «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն է Ամստերդամի «Այաքսը»:–0–