546.58
7.56
483.4
+6
Եղանակը Երևանում
Հայ

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

17:32
13 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում ցուցադրեց 427 (192+235) կգ արդյունք:

Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում:
Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները, իսկ 197 կգ-ն բարձրացնել ու Եվրոպայի ռեկորդ սահմանել չհաջողվեց:

Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց 2 մոտեցում, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց:

Загружается новость ... "Право"

Եվս մեկ հայազգի մարզիկ Սարգիս Մարտիրոսյանը, որը ներկայացնում է Ավստրիան, երկամարտի 387 (181+206) կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը:

«Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր»,- ասվում է հաղորդման մեջ:

Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
15 Ապրիլի 2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
15:24
13 Ապրիլի 2019
Հայ ծանրորդը նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթը
Հայ ծանրորդ Սամվել Գասպարյանը 102 կգ շաքային կարգում արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
12:45
13 Ապրիլի 2019
Հենրիխ Մխիթարյանը պատմել է` ինչի մասին է երազել փոքր տարիքում (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը պատմել է` ինչի մասին է երազել փոքր տարիքում:
19:55
11 Ապրիլի 2019
Հայաստանի առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Հայաստանը:
19:48
11 Ապրիլի 2019
Տարխանովը գլխավորել է երևանյան «Փյունիկ»–ը
Ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսնադր Տարխանովը գլխավորել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
10:13
11 Ապրիլի 2019
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել:
22:50
05 Ապրիլի 2019
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը:
12:40
05 Ապրիլի 2019
Հոլանդական ակումբը խզել է Օզբիլիսի հետ պայմանագիրը սկանդալի ֆոնին
«Վիլլեմ II» հոլանդական ֆուտբոլային ակումբը խզել է վարձակալության պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։
17:59
03 Ապրիլի 2019
Արցախում կանցկացվի ֆուտբոլի 2019թ. Եվրոպայի գավաթը ConIFA–ի հովանու ներքո
Արցախի նախագահ Բակո Սահակյանն չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել:
16:37
31 Մարտի 2019
Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող
Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող:
12:06
29 Մարտի 2019
Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջարկներ է ստանում տարբեր երկրներից
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ Արջը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել:
15:18
27 Մարտի 2019
Հայտնի են դարձել «Արսենալի» ծրագրերը Մխիթարյանի վերաբերյալ
Ներկա պահին «Արսենալը» բավական միջոցներ չունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար: