ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանն Instagram–ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա տոնում է Օլիմպիադայում տարած հաղթանակը հայկական պարով Սոսո Պավլիաշվիլու երգի ներքո։
«Տեսանյութ ենք հրապարակել, թե ինչպես էինք տոնում հաղթանակն Օլիմպիադայից հետո))))#ուրախէր»,– մեկնաբանել է կադրերն ինքը` Եգորյանը։
Սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում անհատական և թիմային մրցաշարերում երկու մեդալ է նվաճել 2016 թվականի Ռիոյի օլիմպպիական խաղերում։
Նախորդ տարի նա դարձել է ազգային մրցանակի դափնեկիր
«Ռուսաստանի հպարտություն» անվանակարգի «Տարվա մարզիկ» կատեգորիայում։
2016 թվականի օգոստոսի 25–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եգորյանին «Պատվո շքանշան» է շնորհել։ -0-