ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
Հարցազրույցի ընթացքում վերջինս խոսել է նաև իր հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:
«Երբ քայլում ես «Օլդ Թրաֆորդի» խոտածածկի վրայով, հասկանում ես, որ սա ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այս բեմահարթակում, հպարտ կլիներ»,- ասել է Մխիթարյանը:
Նյութի տվյալ հատվածը լուսանկարով հրապարակվել է նաև «կարմիր սատանաների» ֆեյսբուքյան էջում, գրում է
armsport.am-ը: