ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդ»–ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը նոր ակումբում հարմարվելու որոշակի խնդիրներ ունի, հայտնում է sport.rambler.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։
Պարբերականի տվյալներով, չիլիացի խաղացողը մինչ օրս չի կարողանում ինտեգրվել թիմում, իսկ մարզումներին մռայլ տեսք ունի։
Ֆուտբոլիստը հաճախ մենակ է մնում, իսկ ճաշարանում մենակ է ուտում։
Загружается новость ... "Лево"
Ակումբում մտահոգված են, որ Սանչեսը կարող է կրկնել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ճակատագիրը, ով այդպես էլ չհարմարվեց ակումբին և մեկ խաղաշրջան անց անցավ «Պաղի Սեն Ժերմեն»։
Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» վեց խաղ է անցկացրել, մեկ գոլի հեղինակ է դարձել։ -0-