424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյան. ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում

11:45
21 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է «Sky Sports»-ին:

Հայ մարզիկը վստահ է, որ թիմը պետք հաղթի Եվրոպա լիգայի եզրափակչում, հայտնում է armsport.am-ը` հղում անելով մարզական կայքին:

«Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում: Սա Չեմպիոնների լիգա դուրս գալու մեր շանսն է»,- ասել է Մխիթարյանը, ավելացնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այն թիմը չէ, որը պետք է 3 տարի անընդմեջ խաղա Եվրոպա լիգայում:

Հայ ֆուտբոլիստը նաև նշել է, որ դա իր կյանքի կարևորագույն խաղերից մեկը կլինի և որ ինքը մտածում է միայն հաղթանակի մասին:

«Ես չեմ կարող բաց թողնել այդ հնարավորությունը: Եթե մենք հաղթենք Եվրոպա լիգայի եզրափակչում, ապա սա մեզ համար հիանալի մրցաշրջան կլինի, քանի որ արդեն 2 տիտղոս նվաճել ենք»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը նաև հավաստիացրել է, որ ինքը չի նյարդայնանա և գիտի՝ ինչպես հաղթահարել լարվածությունն ու պատրաստվել այսպիսի խաղերին, ընդգծելով, որ կարևոր է ցույց տալ, թե ինչի է թիմն ունակ:

««Այաքսի» մասնակցությամբ մի քանի խաղ եմ դիտել: Նրանք երիտասարդ թիմ և շատ լավ ֆուտբոլիստներ ունեն: Կարող եմ ասել, որ նրանք շատ ագրեսիվ են: Նրանք կխաղան այն ֆուտբոլը, որին սովոր են»,- եզրափակել է իր խոսքը հայ ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Այաքս» հանդիպումը Եվրոպա լիգայի եզրափակչում կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ