484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Մխիթարյան. Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարում ամեն ինչ կորած չէ
11:57
29 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ գերմանական Բունդեսլիգայում չեմպիոնության հարցը դեռ լուծված չէ։

«Միշտ դժվար է մրցակցել «Բավարիա»–ի պես ուժեղ ակումբի հետ։ Իհարկե, մակարդակի տարբերություն կա, բայց մենք ուզում ենք հնարավորինս մոտիկ լինել Բավարիային, դա կարևոր է ինչպես խաղացողների, այնպես էլ ընդհանուր առմամբ թիմի համար»,– ասել է Մխիթարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, «Բորուսիային» այս խաղաշրջանում հաջողվում է հասնել Մյունխենի ակումբին։

«Ճիշտ է, տարբերությունը կազմում է ութ միավոր, բայց ոչինչ կորած չէ։ Կփորձենք շարունակել նույն ոգով, քանի որ առջևում առաջնության երկրորդ մասն է, և մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս բարձր տեղ զբաղեցնենք առաջնությունում»,– ասել է Մխիթարյանը։

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» 38 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` 17 փուլերից հետո հետ մնալով Մյունխենի «Բավարիայից» 8 միավորով։

Մխիթարյանի հետ հարցազրույցի ամբողջ տեքստն ընթերցեք այստեղ։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Մերդինյանն ԱԱ–ում կպայքարի մրցանակային տեղերի համար
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացված ծրագիր ներկայացնել աշխարհի առաջնությունում:
21:01
25 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները։

18:50
24 Ապրիլի 2017
Հայաստանի միակ ներկայացուցիչը դարձել է Օքլենդի ոչ պրոֆեսիոնալների օլիմպիադայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում:
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը: