ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական «Manchester Evening News»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հոդվածում զուգահեռ է անցկացվել մանչեսթերցիների նախկին ֆուտբոլիստ Սինձի Կագավայի հետ, ով 2014 թվականին «Օլդ Թրաֆորդից» վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը դժվար ժամանակներ է ապրել Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո: Սակայն վերջին խաղում նրա 20 րոպեանոց ելույթը դժվար թե ստիպի Ժոզե Մոուրինյուին փոխել կարծիքը ֆուտբոլիստի` վերջին ելույթներից ձևավորված հիմար գնահատականի մասին, գրում է armsport–ը։
Загружается новость ... "Лево"
Պորտուգալացին որոշել էր շանս տալ հայ կիսապաշտպանին առաջին անգամ «Չելսիից» կրած պարտությունից հետո, գրում է հրատարակությունը։
Կարող է վիճելի թվալ, սակայն Մխիթարյանը նույն ճգնաժամում է, որում հայտնվել էր մեկ տարի առաջ:
«Եթե Մխիթարյանը չսկսի զգալի դերակատարություն ունենալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է թվում», – նշում են հոդվածի հեղինակները։
MEN–ի կարծիքով, սխալ կլինի ասել, որ հետադարձ ճանապարհ չկա. 20 րոպե ժամանակն այն խաղում, որտեղ քչերն են փայլել, բավարար չէ Հենրիխի մասին կարծիք կազմելու համար:
Загружается новость ...
"Право"
Սակայն ժամանակը գնում է, և եթե Մոուրինյուին չհաջողվի ամռանը ձեռք բերել Անտուան Գրիզմանին «Աթլետիկոյից», ապա Մխիթարյանը միևնույնն է կբախվի շատ ավելի լուրջ մրցակցության հետ, քան հիմա, նշվում է հոդվածում։
«BBC-ն հաղորդել է, որ «Բորուսիան» հետաքրքրված է իր ֆուտբոլիստին վերադարձնելու մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Սինձի Կագավայի հետ 2014 թվականին: Գերմանական ակումբը վերջին տարիներին հետ է գնել Մարիո Գյոտցեի և Նուրի Շահինի տրանսֆերները: Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» գումար կկորցնի նախորդ տարի ծախսած 26 միլիոն ֆունտ ստերլինգից», – նշում են հոդվածի հեղինակները։
Չնայած նրան, որ Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը, Հենրիխը պետք է ցուցադրի, որ նաև ուժեղ բնավորության տեր է:
Եթե ոչ, ապա Գրիզմանը և «Բորուսիան» կարող են տալ պատասխանը, գրում է պարբերականը:–0–