544.32
7.6
477.81
+26
Եղանակը Երևանում
Հայ

Մարզիկ Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել (ՎԻԴԵՈ)

20:56
20 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել: Այս անգամ «Գինեսի» գրքի և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիրը մեկ րոպեում կատարել է 58 «թռիչքային կքանստումներ»՝ 40 ֆունտ կշռով ուսապարկը մեջքին: Ռեկորդն իրականացված է համարվում միայն այն դեպքում, երբ կատարվում են ամբողջական «թռիչքային կքանստումներ» մինչև ավարտի ազդանշանը: Ռեկորդն իրականացնելիս Մանվելը ուղիղ կանգնել է, ձեռքերը գլխի հետևում, 90 աստիճան ծալված ծնկներով թռիչքներ է գործել՝ ամեն թռիչքից հետո վերադառնալով մեկնարկային դիրք և կրկնելով գործողությունները մի քանի անգամ: Վարժության ամբողջ ընթացքում նրա ձեռքերը ծալված էին գլխի հետևում: Ամբողջ ընթացքում Մանվելը կրել է ուսապարկ, որը եղել 18 կիլոգրամից ոչ պակաս: Ուսապարկը կշռվել է մինչև վարժությունը և վարժությունից հետո, այն երկու գործողություններից հետո պետք է նույն քաշն ունենար:



 
Նշվում է, որ 17 տարեկանում Մանվել Մամոյանը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ: 2015-2016 թթ. զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ: Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի:

Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում:

Զուգահեռաբար աշխատում է որպես անհատական մարզիչ, ֆիտնես-բլոգեր, www.manvelmamoyan.com կայքում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
24 Հունիսի 2019
Ըմբիշ Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ադրբեջանցուն, դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն
Ըմբիշ Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ադրբեջանցուն, դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։
13:59
23 Հունիսի 2019
Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ
Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ:
12:59
20 Հունիսի 2019
Պատանեկան ԵԱ. Վիգեն Նազարյանն՝ արծաթե մեդալակիր
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
11:59
20 Հունիսի 2019
ԵԱ. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
10-0. Էդմոնդ Նազարյանը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
16:02
18 Հունիսի 2019
Հայաստանի հավաքականը մոտեցել է երկրպագուների երազանքին` հասնել Եվրո-2020 եզրափակիչ. Դել Բոսկե
Ըստ նրա, հիմա երկրպագուները լիովին իրավունք ունեն նոր հաղթանակներ պահանջել ազգային թիմից:
13:21
17 Հունիսի 2019
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Տավորնխամին
Ուկրաինայում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Թաիլանդը ներկայացնող Սարավուտ Տավորնխամին:
14:55
16 Հունիսի 2019
Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից
Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից:
20:20
15 Հունիսի 2019
Վանեցյանը նշել է այն գլխավոր խնդիրը, որը հաջողվել է լուծել հայկական ֆուտբոլում
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց այն խնդիրը, որը հաջողվեց լուծել հայկական ֆուտբոլում:

10:53
12 Հունիսի 2019
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ. վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ. վարչապետը շնորհավորել է Հայաստանի հավաքականին:
00:59
12 Հունիսի 2019
Հայաստանի հավաքականը հաղթեց հույներին արտագնա խաղում ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում 3։2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին։
20:25
11 Հունիսի 2019
Սպասված իրադարձություն. Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ
Սպասված իրադարձություն. Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ:
13:55
09 Հունիսի 2019
Երիտասարդական ԵԱ․ Հայաստանը ներկայացնող ազատ ոճայինները 2 բրոնզե մեդալ են նվաճել
Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: