ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը դարձել է հենացատկի մրցումների հաղթող Ռումինիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Մրցավարները Ռուսաստանը ներկայացնող մարզիկի ելույթը գնահատել են 14,933 միավոր:
Երկրորդը ռումինացի Մարիան Դրագուլեսկուն է (14,733), երրորդը՝ ուկրաինացի Օլեգ Վերնյաևը:
Ռումինիայի առաջնությունը Դալալոյանի համար այսպիսի մակարդակի առաջին մրցումն է: Ավելի վաղ մրցաշարում նա նվաճել էր անհատական բազմամարտի արծաթ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
2017 թվականի Ռուսաստանի առաջնոթյունում այս մարզիկն առաջին տեղն է զբաղեցրել անհատական բազմամարտում և երկրորդը՝ հենացատկում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում