ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը «Բլեքբերնի» հետ խաղում, հայտնում է
armsport.am-ը։
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Բլեքբերնի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>
Նա հիացմունքով է խոսել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բլեքբերնի» հետ խաղում (2:1) Մխիթարյանի կատարած գոլային փոխանցման մասին, ասելով, «որ այս շաբաթ ավելի լավ փոխանցում չեք տեսնի»:
«Համաշխարհային մակարդակի փոխանցում էր: Բազմաթիվ հանդիպումներ եմ դիտել և կարող եմ ասել, որ այդպիսի փոխանցման դեմ աշխարհում գոյություն չունի ոչ մի պաշտպանություն»,- Լոուրենսոնի խոսքն է մեջբերում «Express»-ը: -0-